Կուբանը հաղթեց, Օզբիլիսը դարձավ հաղթական գոլի հեղինակ (վիդեո)


Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամոն» ընդունել էր Կրասնոդարի «Կուբանին»:

 

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստՄարկոս Պիզզելինխաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում՝ փոխարինվելով 71-րդ րոպեին: Իսկ ահա Արաս Օզբիլիզը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից, դուրս գալով խաղադաշտ 63-րդ րոպեին:

 

Հանդիպումն անցավ գրեթե հավասար պայքարում՝ «կուբանցիների» աննշան առավելությամբ: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի վերջին րոպեին, հեռահար հարվածով, հաշիվը բացեց Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Կրիստիան Նոբոան: 65-րդ րոպեին, տուգանայինից կատարած հարվածով, հաշիվը հավասարեցրեց Արտյոմ Ֆիդլերը:

 

Հանդիպման ավելացված ժամանակում հրաշալի գոլ խփեց Արաս Օզբիլիզը` 3 միավոր պարգևելով իր թիմին:

 

 

 

«Դինամո» Մ — «Կուբան» 1-2

 

Գոլերը՝ Նոբոա (45+1) — Ֆիդլեր (65), Օզբիլիս (90+2)

 

Ռայմոնդ Վերհեյն. Հենրիխ Մխիթարյանը այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ բախտ է վիճակվել աշխատել


Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստվածության գծով մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի խաղին:

 

— Հենրիխ Մխիթարյանը այն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ բախտ է վիճակվել աշխատել: Նա այժմ էլ կարող է խաղալ աշխարհի ուժեղագույն առաջնություններում: Ես հասկանում եմ, որ «Շախտյորը» ցանկանում է այդ ֆուտբոլիստին իր մոտ պահել՝ ես, եթե լինեի թիմի նախագահը, նույն կերպ կվարվեի:

Գիտեմ, որ թիմի առջև խնդիր է դրվել դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլից, իսկ Մխիթարյանը կարող է այդ գործում լուրջ դեր խաղալ,- նշել է հոլանդացի մասնագետը: