Հայրապետյանի ապաքինման համար կխահանջվի 6 ամիս


Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Լևոն Հայրապետյանը Բուլղարիայի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով 6 ամիս չի կարողանա դուրս գալ ասպարեզ:

Այս մասին armsport.am-ը տեղեկացավ Հայրապետյանից:

«Բուժզննումից հետո պարզ դարձավ, որ ծնկի հատվածում կապանների կտրվածքներ կան: Պետք է վիրահատվեմ: Առնվազն 6 ամիս չեմ կարող դուրս գալ խաղադաշտ»,-նշեց Գդանսկի «Լեխիայի» ֆուտբոլիստը:

Արաս Օզբիլիսը դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ (վիդեո)


Այսօր Արաս Օզբիլիսի Կուբանը հյուրընկալել էր Սպարտակին և պարտվում էր 1-2 հաշվով, սակայն հանդիպման վերջնամասում, Հայաստանի հավաքականի կիասպաշտպան Արաս Օզբիլիսը փրկեց Կուբանին պարտությունից, դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

Լրացուցիչ ժամանակ Բուլղարիա-Հայաստան խաղից հետո (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում ուրբաթ օրը հեռարձակված “Լրացուցիչ ժամանակ” հաղորդման տեսագրությունը, որում քննարկվեց և ներկայացվեց Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: