Հենրիխ Մխիթարյանը թանկ է Բուլղարիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներից


Բուլղարական Topsport.ibox.bg կայքը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարն, անկասկած, Հենրիխ Մխիթարյանն է։ Այդ ֆուտբոլիստը թիմի ուղեղն է։ Նա գոլերի սուր հոտառությոն ունի, ստեղծագործ միտք, գրում է կայքը՝ տեղեկացնելով, որ այս մրցաշրջանում Հենրիխը դարձել է 11 գոլի հեղինակ։

Կայքի հաշվարկով՝ Հենրիխ Մխիթարյանն արժե գրեթե նույնքան, որքան Իտալիայի հետ խաղում խաղադաշտ դուրս եկած Բուլղարիայի հավաքականի ողջ կազմը։ Կայքի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 13 մլն եվրո։

Համեմատության համար նաև նշվում է, որ Բուլղարիայի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստի՝ Նիկոլայ Միխայլովի տրանսֆերային արժեքը կազմում է 4 մլն։

ՖԱՖ-ը բացահայտում է Բուլղարիայում տեղի ունեցած դեպքերը


Սեպեմբերի 7-ին` Մալթա — Հայաստան հանդիպումից անմիջապես հետո մեր ֆան շարժման 49 անդամներ ավտոբուսով ուղևորվեցին դեպի Սոֆիա` Բուլղարիա — Հայաստան հանդիպմանը մեր թիմին մարզադաշտից աջակցելու համար: Պետք է նշել, որ ուղևորությունը տեղի ունեցավ մեր գործընկեր Beeline-ի անմիջական աջակցությամբ, որին մեր բոլոր անդամների անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել:
Սա առաջին դեպքն էր հայակական ֆան մշակույթի պատմության մեջ, երբ Երևանից այսքան երկրպագուներ մեկնում էին արտագնա հանդիպման, այդ պատճառով այս ուղևորությունը պատմական է ոչ միայն FAF-ի, այլ ամբողջ հայկական ֆուտբոլի պատմության մեջ: FAF-ի շուրջը Բուլղարիայում միավորվեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցները:
Չնայած ճանապարհին հանդիպած որոշ դժվարություններին (Թուրքիայի սահմանապահների «կամքով» ստիպված էինք մի ամբողջ գիշեր անցկացնել Թուրքիայի ու Բուլղարիայի սահմանին, մինչև կարգավորվեցին բոլոր հարցերը) մեր ավտոբուսը հասավ Սոֆիա` նախատեսվածից մոտ 2-3 ժամ ուշ: Իսկ Բուլղարիայում հանդիպած ընդունելությունը հակասական տպավորություն թողեց: Մի կողմից տեղի ժողովուրդը բավականին բարյացկամ էին տրամադրված, մյուս կողմից խաղի նախօրեին և անմիջապես խաղից հետո կատարված դեպքերը այլ բանի մասին են վկայում:
Շատ է խոսվել բուլղարացի սափրագլուխների հարձակման մասին FAF-ականների վրա: Իրականում հարձակումը եղել է արտերկրից ժամանած երկու , ինչպես նաև հայաստանաբնակ 2 FAF-ականների վրա, ովքեր ազգային հավաքականի մարզաշապիկներով զբոսնել են «Վասիլ Լևսկի» մարզադաշտի շրջակայքում: Անակնկալի եկած երկրպագուները պատասխանել են սափրագլուխներին, կարճ ընդմիջումից հետո վերջիններս դիմել են փախուստի:
Մեզ համար ընդհանրապես անակնալ էր բուլղարացի երկրպագուների նման պահվածքը, քանի որ մենք շատ բարեկամական էինք տրամադրված: Ակցիաներից մեկում պաստառի վրա պատահական չէր պատկերված մեր ժողովրդի հերոս Անդրանիկ Օզանյանի նկարը, ով նաև Բուլղարիայի ազգային հերոսն է: Ամբողջ հանդիպման ընթացքում մեր սեկցիայի ուղղությամբ նետվել են երկաթե ու պլաստիկ առարկաներ, եղել են վիրավորական ժեստեր, արտահայտություններ, որոնք չէին կարող անպատասխան մնալ:
Քչերը գիտեն խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ոստիկանների մեծ խումբ ուղեկցում էր FAF-ին մոտակա փողոցը, որտեղից պետք է տաքսիներով ուղևորվեինք հյուրանոց: Երբ փողոցում արդեն մնացել էին FAF-ի 5-6 անդամներ, հիմնականում` ղեկավար կազմից, պետք էր գտնել մեծ բեռնախցիկով մեքենա` պաստառներն ու թմբուկը տեղավորելու համար: 2 րոպե անց հաջողվեց գտնվել այդպիսի մեքենա, ու երբ տեղավորում էինք ատրիբուտները տաքսու բեռնախցիկում, անտեղի հրմշտոց սկսվեց ոստիկանապետի կողմից, ով կարծես, չկամությամբ կատարելով իր պարտականությունները, շտապում էր շուտ ավարտել աշխատանքը: Ոստիկանների այն խումբը, որն ուղեկցում էր մեզ, հարձակվեց մեզ վրա` տեսնելով իրենց վերադասի ագրեսիվ պահվածքը: Սկսված իրարանցումի ժամանակ, տաքսին, որտեղ տեղադրվել էին մեր պարագաները, չսպասեց և անհետացավ Սոֆիայի փողոցներում: Բարեբախտաբար նա լսել էր հյուրանոցի անունը և մոտ մեկ ժամ հետո բերեց մեր ատրիբուտները հյուրանոց: Իսկ կրքերը հանդարտվելուց հետո մենք ոստիկանական կազմի երեսին խոստացանք, որ Երևանում նրանց ֆուտբոլիստներն ու երկրպագուները մեղմ ասած ջերմ ընդունելության չեն արժանանալու:

Աղբյուրը ՖԱՖ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի