Յուրա Մովսիսյան. Եթե Մալթայի հետ խաղում չհաղթենք՝ էլ ինչ իմաստ ունի խոսել Բուլղարիայի եւ Իտալիայի մասին


«Այս պահին ամենից կարեւորը Մալթայի հետ հանդիպումն է, եթե այդ խաղում չհաղթենք՝ էլ ինչ իմաստ ունի խոսել Բուլղարիայի եւ Իտալիայի մասին»։ Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականի մարզումից հետո այդ մասին հայտարարեց թիմի հարձկավող Յուրա Մովսիսյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Բելարուսից կրած պարտության մասին կարող եմ ասել, որ մենք պարզապես չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները, իսկ նրանք կարողացան: Այսօր ամբողջ ուշադրությունը Մալթայի հետ հանդիպման վրա է: Առաջիկա խաղերը դժվար են լինելու, քանի որ դրսում ենք խաղալու, բայց նրանք նույնպես զգուշանալու են, քանի որ գիտեն, որ մենք արագ հարձակվողներ ունենք: Այս պահին ամենից կարեւորը Մալթայի հետ հանդիպումն է, եթե այդ խաղում չհաղթենք՝ էլ ինչ իմաստ ունի խոսել Բուլղարիայի եւ Իտալիայի մասին: Այս տարի մեր հավաքականի շատ ֆուտբոլիստներ հաջող սկսեցին մրցաշրջանը։ Ես հարմարվեցի նոր թիմին: Իմ տրանսֆերի մասին պտտվող նորություններից տեղյակ չեմ: Եթե լինեն լավ առաջարկներ՝ ապագայում թիմը կմտածի դրա շուրջ: ԲԿՄԱ-ի մասին կարող եմ ասել, որ դա լավ թիմ է, բայց այսօր ես խաղում եմ «Կրասնոդարում», իմ անելիքն այնտեղ է: Շատ ուրախ եմ, որ Հայաստանից բազմաթիվ եկրպագուներ են ուղեւորվելու Բուլղարիա: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում ենք ձեզ արտագնա հանդիպումներին»,- նշեց Յուրա Մովսիսյանը:

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է 2014թ. աշխարհի առաջնության խմբային մրցաշարի մեկնարկային երկու արտագնա հանդիպումներին։ Սեպտեմբերի 7-ին Հայաստանի մրցակիցը կլինի Մալթան, սեպտեմբերի 11-ին՝ Բուլղարիան։

Արաս Օզբիլիս. Հավաքականի առաջիկա խաղերին հուսամ կվաստակենք վեց միավոր


Կրասնոդարում ինձ շատ են օգնում Պիզելին, Մովսիսյանը, Մանոյանը, ազգային հավաքականի բաց մարզումից հետո հայտարարեց «Կուբանի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Արաս Օզբիլիսը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Կուբանը» շատ լավ թիմ է։ Այն իհարկե տարբերվում է «Այաքսից», բայց հուսամ՝ ես կհարմարվեմ: Ես ունեի շատ այլ առաջարկներ հոլանդական թիմերից, բայց ընտրեցի «Կուբանը»: Շատ կարեւոր գնդակ խփեցի Ռուսաստանի առաջնությունում։ Ուրախ եմ դրա համար: «Դինամոն» ուժեղ թիմ է, նրանցից երեք միավոր վերցնելը շատ լավ արդյունք է: Կրասնոդարում ինձ շատ են օգնում Պիզելին, Մովսիսյանը, Մանոյանը:  Հավաքականի առաջիկա խաղերին հուսամ կվաստակենք վեց միավոր: Քիչ ժամանակ ունեինք պատրատսվելու համար, բայց հույս ունենք, որ լավ արդյունք կլինի: Բելարուսի դեմ խաղում բախտներս չբերեց: Մենք բաց թողեցինք մի քանի հնարարավորույթւններ»,- նշեց Օզբիլիսը:

Հայաստանի ազգային թիմը հավաք է անցկացնում Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում՝ նախապատրաստվելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մալթայի եւ Բուլղարիայի հետ հանդիպումներին։

Հայաստանի հավաքականի մարզումը լուսանկարներով


Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի մարզումը, որը բաց էր միայն լրատվամիջոցների համար:

Ձեզ ենք ներկայացնում totalfootball.am-ի ֆոտոռեպորտաժը, որը կարող եք դիտել այցելելով այստեղ

Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը ընդառաջ (վիդեո)


Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Մենք շարունակում ենք ներկայացնել տեսահոլովակներ, “Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը ընդառաջ”, և այս անգամ ներկայացնում ենք Ռաֆաելի պատրաստած տեսահոլովակը:

Հայացք դեպի անցյալ. Ինչ էր կատարվում Երևանում Իռլանդիա-Հայաստան խաղի ընթացքում (վիդեո)


Հոկտեմբերի 11-ին Դուբլինի Ավիվա մարզադաշտում տեղի ունեցավ Իռլանդիա-Հայաստան ճակատագրական հանդիպումը, որում ինչպես գիտենք, մեր հավաքականը մրցավարի կողմանակալության պատճառով պարտվեց, և դուրս մնաց հետագա պայքարից:

Աշխարհի առաջնությանը ընդառաջ, ներկայացնում ենք, թե ինչպես էին մեր երկրպագուները հետևում խաղի ընթացքին:

Իսկ այս տեսանյութում` Իռլանդիա-Հայաստան խաղի բոլոր գոլերը