Հայաստանի հավաքականը նոր ավտոբուս ունի


«Մենք սիրում ենք մեր հավաքականը». այս կարգախոսը եւ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող արծաթագույն Setra մակնիշի բոլորովին նոր ավտոբուսն այսուհետ կսպասարկի Հայաստանի ազգային հավաքականին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ ՀՖՖ մարքետինգային թիմն ուսումնասիրել է ազգային հավաքականներին սպասարկող ենթակառուցվածքները, այդ թվում եւ տրանսպորտային ենթակառուցվածքը եւ ընտրվել է գերմանական հանրահայտ Setra մակնիշի ComfortClass դասի ավտոբուսը: Ի դեպ, այս դասի ավտոբուսներն են սպասարկել ԵՎՐՈ 2012-ի եզրափակչին մասնակից Եվրոպական ազգային հավաքականներին: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ձեռք բերված այս ավտոբուսը եւս մեկ քայլ է բարելավելու եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ազգային հավաքականին սպասարկող ենթակառուցվածքները: Ավտոբուսը համալրված է ժամանակակից բոլոր հարմարություններով եւ կահավորանքով` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար երթեւեկելու հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով:

Հրազդան մարզադաշտը գրեթե պատրաստ է Իտալիայի դեմ խաղին (վիդեո)


Երևանի «Հրազդան» մարզադաշտում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Armsport.am-ի նկարահանող խումբն այսօր այցելել է մարզադաշտ ու տեղում ծանոթացել իրավիճակին:

armsport.am-ի այցի պահին նոր տեղադրված լուսատախտակի աշխատանքն էր կարգավորվում: Արդեն պատրաստ է նոր լուսավորությունը, որն այս օրերին փորձարկման փուլում է: Մարզադաշտն արդեն մի քանի շաբաթ է ունի նոր խոտածածկ:Հայաստանի ազգային հավաքական

Մալթա-Հայաստան, “Արմենիա”-ի եթերում (վիդեո)


Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը Մալթայում մրցակցի Հարկի տակ, Աշխարհի առաջնության անդրանիկ խաղում կմրցի տեղի ազգային հավաքականի դեմ:

Այդ հանդւպումը կհերարձակվի “Արմենիա” հեռուստաընկերությամբ:

Հայաստանի հավաքականը 53-րդն է


Սեպտեմբերի 5-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է 3 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 53-րդ տեղը:

Մեր մրցակիցներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Իտալիան՝ 6-րդ հորիզոնական, որին հաջորդում են  Դանիան՝ 10-րդ, Չեխիան՝ 19-րդ, Բուլղարիան՝ 89-րդ և Մալթան՝ 139-րդ տեղերը:

1 (1). Իսպանիա – 1617

2 (2). Գերմանիա – 1437

3 (3). Անգլիա – 1274

4 (5). Պորտուգալիա – 1232

5 (4). Ուրուգվայ – 1217

6 (6). Իտալիա – 1174

7 (7). Արգենտինա – 1121

8 (8). Հոլանդիա – 1044

9 (9). Խորվաթիա – 1020

10 (10). Դանիա – 1006

13 (11). Ռուսաստան – 990…

19 (19). Չեխիա – 869…

39 (45). Ուկրաինա – 628…

53 (56). ՀԱՅԱՍՏԱՆ – 575…

55 (49). Էստոնիա – 572…

70 (63). Ուզբեկստան – 470…

76 (76). Բելառուս – 443…

86 (97). Վրաստան – 405…

89 (94). Բուլղարիա – 388…

94 (70). Լատվիա – 375…

107 (108). Ադրբեջան – 324…

116 (85). Լիտվա – 290…

127 (123). Թուրքմենստան – 266…

139 (143). Մալթա – 206…

141 (137). Մոլդովա – 204…

142 (140). Տաջիկստան – 196…

143 (145). Ղազախստան – 196…

197 (196). Ղրղզստան – 20…

Արմենիա հեռուստաընկերության բաց նամակը երկրպագուներին


Ինչպես հայտնի է, Արմենիա հեռուստաընկերությունը ձեռք է բերել Հայաստանի հավաքականի` Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների ցուցադրման իրավունքը: Հեռուստաընկերությունը պատասխանել է բազմաթիվ ֆուտբոլասերների մտահոգությանը` կապված հանդիպումներ արբանյակային հեռուստատեսությամբ ցույց տալու հետ:

 

«Հարգելի հայրենակիցնե՛ր: Արմենիա հեռուստաընկերությունը, իր երկարամյա հեռուստատեսային աշխատանքով, փորձով և առաջատար հեռուստաալիքին բնորոշ մասնագիտական բծախնդրությամբ, Ձեզ է ներկայացրել զանազան և յուրօրինակ բարձր վարկանիշային ցուցանիշներով հեռուստաեթեր: 2012 թ. նոր եթերաշրջանից սկսած՝ Արմենիա հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողին և բոլոր ֆուտբոլասերներին մատուցեց ևս մեկ անակնկալ. Արմենիա հեռուստաընկերության եթեր մուտք գործեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի և Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի Աշխարհի 2014 թ-ի Ընտրական Փուլի հանդիպումները: Համոզված ենք և վստահ, որ Արմենիա հեռուստաընկերության եթերում ֆուտբոլային հանդիպումները դիտելու եք ավելի որակյալ պատկերով և բարձրակարգ հնչունային ուղեկցությամբ:

 

Արձագանքելով վերջին օրերին մեր հայրենակիցների կողմից համացանցում տեղ գտած մտահոգություններին, որոնք կապված են Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի հանդիպումների արբանյակային հեռարձակման հետ՝ ուզում ենք հավաստիացնել, որ Արմենիա հեռուստաընկերությունը և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան անում են ամեն ինչ, որպեսզի ապահովեն Մալթա – Հայաստան ֆուտբոլային հանդիպումից սկսած՝ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականի բոլոր հանդիպումների արբանյակային հեռարձակումը:

 

Հուսով ենք, որ ոչ մի տեխնիկական խոչընդոտ չի խանգարի ֆուտբոլասերներին հետևելու մեր Ազգային Հավաքականի փայլուն խաղին: Հարգելի հայրենակիցնե՛ր, ցանկանում ենք Ձեզ հաճելի ֆուտբոլային մեկնարկ մեր եթերում, իսկ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականին՝ միայն հաղթանակ:

 

Հարգանքներով՝ Արմենիա ՀԸ տնօրինություն»: