Հայաստանի հավաքականի հանդիպումները հեռարձակվելու է ամբողջ աշխարհով` վարելու է Էդուարդ Քալանթարյանը


Սեպտեմբերի 7-ին Մալթայի ու սեպտեմբերի 11-ին Բուլղարիայի հետ կայանալիք Հայաստանի հավաքականի արտագնա հանդիպումները Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում կմեկնաբանի Էդուարդ Քալանթարյանը:

Այս մասին armsport.am-ը տեղեկացավ Արմենիա հեռուստաընկերությունից: Քալանթարյանը հանդիպումները մեկնաբանելու է մրցավայրերից’ Տա Քալիից ու Սոֆիայից:

Արմենիա հեռուստաընկերությունից տեղկացրին նաև, որ հանդիպումների արբանյակային հեռարձակմանն առնչվող բոլոր խնդիրները հարթվել են ու արտասահմանում ևս հնարավոր կլինի դիտել Հայաստանի հավաքականի մասնակցությամբ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական հանդիպումները:

Մալթա-Հայաստան հանդիպումը դիտել օնլայն


Սեպտեբերի 7-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է Աշխարհի առաջնության ընտրական փուլում, և առաջին խաղում մրցակցի հարկի տակ մրցելու է Մալթայի հավաքականի դեմ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հավաքականի խաղերը այսուհետև ցուցադրելու է “Արմենիա” հեռուստաընկերությունը, որը չի ապահովում այնպիսի լայն ցուցադրում,  ինչպես անում էր “Հանրայինը”: Դրա համար, ովքեր չեն կարողանա դիտել խաղը հեռուստացույցով, առաջարկում ենք դիտել օնլայն: Դրա համար անհրաժեշտ է, սեպտեմբերի 7-ին, ժամը 22:00 այցելել այստեղ և դիտել Մալթա-Հայաստան հանդիպումը:

Վարդան Մինասյան.Պայքարելու ենք միայն հաղթանակի համար


Վարդան Մինասյան. Սպասում ենք բժիշկների պատասխանին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր Վալետայում մամուլի ասուլիս տվեց’ խոսելով վաղը Մալթայի դեմ կայանալիք խաղի մասին: Վարդան Մինասյանը հիմնականում պատասխանեց Հայաստանից ժամանած լրագրողների հարցերին, քանի որ տեղի ԶԼՄ-ներից միայն մեկ ներկայացուցիչ էր ներկա ասուլիսին:

— Ձեր սաները հոկտեմբերին սեփական հարկի տակ մրցելու են Իտալիայի հետ: Ի ՞նչ ակնկալիքներ ունենք այդ խաղից,-հարցրեց մալթացի լրագրողը:

— Ես ներկայումս մտածում եմ միայն վաղվա խաղի մասին:

— Պարոն Մինասյան, Դուք արդեն առաջին անգամ չեք Մալթայում: Հայաստանի հավաքականը 2007/08թթ. երկու անգամ մրցել է այս հավաքականի հետ0 հյուրընկալվելիս ու հաղթել: Ի ՞նչ է փոխվել մրցակցի խաղում:

— Ավելի կազմակերպված թիմ է դարձել: Ունեն իտալացի մարզիչ, իսկ իտալացիները հայտնի են իրենց տեխնիակա ու տակտիկաան պատրաստվածությամբ: Ավելի կազմեկերպված թիմ է: Շատ պինդ թիմ է, եթե հակիրճ լինենք:

— Հավաքականում ընդգրկված է նորեկ’ կենտրոնական պաշտպան Ալեքսը: Ի ՞նչ տպավորություն նա թողեց ու արդյո ՞ք վաղը դուրս կգա ասպարեզ:

— Կխաղա, թե չի խաղա, վաղը կտեսնենք: Զուտ կոնկուրենցիայի առումով շատ կարևոր էր նրա ժամանումը: 4 կենտրոնական պաշտպան ունենք: Դեռ չենք որոշել այն 18 խաղացողներին, ովքեր վաղը ընդգրկվելու են հայտացուցակում:

— Ռոբերտ Արզումանյանը կրկին խաղային պրակտիկա չունի, սակայն այս անգամ հրավիրել եք: Ի ՞նչ է փոխվել նրա մոտ:

— Ես ասել էի, որ ինքը պետք թիմ ունենա, որ հրավիրենք: Նա արդեն ունի թիմ: Այժմ մենք ունենք 4 կենտրոնական պաշտպան: Այս 4 պաշտպանների միջև կարող ենք գտնել օպտիմալ տարբերակը:

— Գևորգ Ղազարյանը վատառողջ էր ժամանել Երևան: Արդեն հասցրե ՞լ է ապաքինվել:

— Նշեցի, որ 18 խաղացողներին դեռ չենք որոշել: Մենք երեկոյան կորոշենք, քանի որ սպասում են բժիշկների պատասխանին: Եթե փոքր խնդիր էլ ունենանա, ապա չի ընդգրկվի հայտացուցակում:
— Որոշե ՞լ եք, թե ինչ մարտավարությամբ հանդես կգա հավաքականը: Մե ՞կ հենակետային է դուրս գալու ասպարեզ:

— Կփորձենք խաղալ այն մարտավարությամբ, որը մեզ թույլ կտա հաղթել:

— Ի ՞նչ արդյունք կբավարարի ձեզ վաղվա խաղում:

— Ես ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում էլ ասել եմ, որ բոլոր խաղերին հաղթելու նպատակով ենք դուրս գալու խաղադաշտ: Մենք շատ մեծ հարգանք ունենք մեր մրցակիցների նկատմամբ, բայց պայքարելու ենք միայն հաղթանակի համար:

Մալթա-Հայաստան խաղի դիտումը՝ Հրազդան մարզադաշտում


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ նոր լուսային համակարգի եւ մեծ տեսաէկրանների փորձարկումն ու տեստավորումը, որի ընթացքին հետեւում էր նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահի առաջարկով, սեպտեմբերի 7-ին մեկնարկող 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաեւ «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին, եւ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետեւել հենց «Հրազդան» մարզադաշտում’ յուրօրինակորեն ներկա լինելով Մալթա-Հայաստան հանդիպմանը:

ՖԱՖ երկրպագուների շարժումը մարզադաշտում կկազմակերպի ֆան-զոն, մուտքն ազատ է
Հանդիպումը տեղի է ունենալու Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն

Ռուբեն Հայրապետյան. Մարզադաշտը պատրաստ է 100 տոկոսով


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր այցելեց «Հրազդան» մարզադաշտ’ ծանոթանալու այնտեղ ընթացող աշխատանքներին: Ֆեդերացիայի ղեկավարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Armsport.am-ի թղթակիցը ևս հարցեր է ուղղել Ռուբեն Հայրապետյանին:

— Հակիրճ կներկայացնե՞նք մարզադաշտում կատարված փոփոխությունները:

— Բոլորս էլ տեսնում ենք, որ բավական փոփոխություններ կան` սկսած խաղադաշտից, որն ամենակարևորն է ֆուտբոլ խաղալու համար: Լուսավորությունը, լուսատախտակները, վազքուղիները, հանդերձարանները, հանրային զուգարանները վերանորոգվել են, բերվել են բարձր մակարդակի: Դեռ շատ անելիքներ ունենք, դեռ շատ աշխատանքներ կան: Վերջերս նախագահն այցելել է մարզադաշտ ու հանձանարարեց, որ անպայման ծածկենք մարզադաշտը: Արդեն հայտարարել ենք մրցույթ, որ ծածկենք մարզադաշտը’ պահպանելով իր ճարտարապետական տեսքը: Բերել ենք այն տեսքին, որ պատրաստ ենք Իտալիայի հետ խաղին: Ամեն ինչ համապատասխանում է ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի պահանջներին: Բացառություն են կազմում 1-2 կետեր, որոնք կուղղենք: Խոսքը լրագրողների համար նախատեսված տեղերի ու բուժկետերի մասին է, որն արագ կանենք ու Իտալիայի խաղին պատրաստ կլինի:

— Ինչպե՞ս են իրականացվում աշխատանքները ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ:

— Նրանք ուղարկում են մասնագետների, ովքեր տեսնում ենք, ցույց են տալիս թերությունները, իսկ մենք ուղղում ենք: Ամեն տարի նոր բան է ավելանում: Օրինակ, ներկայումս պետք է բոլոր սեկցիաներն ունենան բուժկետ, իսկ նախկինում նման բան չկար…

— Ի՞նչ չափի ներդրումներ են կատարվում:

— Արդեն 1.8մլն դոլարի ներդրում արել ենք, բայց 4-5 տարվա ընթացքում կհասնի 20մլն-ի:

— Մարզադաշտը ե՞րբ պատրաստ կլինի 100 տոկոսով:

— Այս պահին էլ պատրաստ է 100 տոկոսով: Իսկ կատարյալ մարզադաշտ ունենալու համար պետք է մոտ 5 տարի, ինչն իր մեջ ներառում է ծածկը, մարզադաշտի հարակից հարմարավետ ճանապարհները, հարևանությամբ առկա առևտրի կենտրոնի փոխարեն այլ կառույցի տեղակայումը: Մենք արագ տեմպերով ենք գնում առաջ:

— Հավաքակա՞նն էլ է 100 տոկոսով պատրաստ: 

— Այո, չի կարող այլ կերպ լինել: Հավաքականը պետք է անպայման պատրաստ լինի: Չեմ կարծում, որ մեր հավաքականի ղեկավար մարմնում կան մարդիկ, որ կարող են մատների արանքով նայել, ու հավաքականը պատրաստ չլինի: Նախապատրաստությունը սկսվել է 3 ամիս առաջ. եղել են ընկերական խաղեր, վերլուծություններ մեր թերությունների վերաբերյալ: Թիմը ներկայումս էլ մարզումների մեջ է, թարմ ու մարտական տրամադրությամբ է, ինչպես միշտ համերշախ է: Նման տրամադրվածությամբ մենք ունենալու ենք հաջողություններ:

— Լուսատախտակի վրա այսօր 0:0 հաշվին էր պատկերված: Ի՞նչ եք կարծում, Հայաստան-Իտալիա խաղից առաջ ինչ հաշիվ կլինի:

— Այ գուշակություններ անել չեմ կարող: Ցանկալի կլիներ 3:0 կամ 4:0 լինի: Ցանկալի է իմ համար’ որպես ֆեդերացիայի ղեկավարի, ու ցանկացած հայ երկրպագուի համար: Հաստատ գիտեմ, որ Իտալիայի հետ շատ լավ խաղ ենք խաղալու: Նաև մեր երկրպագուների աջակցությամբ: Ես միշտ էլ երկրպագուներին համարել եմ 12-րդ խաղացող, քանի որ դա իրականում այդպես է: Նրանք մեծ օգուտ կարող են տալ: Ցանկալի կլինի, որ մարզադաշտը լեփ-լեցուն լինի: Եթե «Հանրապետականը» 14 հազար է ու 8 հազարի դեպքում լեփ-լեցուն է թվում, ապա այստեղ նույնիսկ 30 հազարի դեպքում դատարկ է թվալու:

-Պարոն Հայրապետյան, նշեցիք, որ ՈՒԵՖԱ-ից պարբերաբար մասնագետներ են ժամանում: Կարելի՞ է ենթադրել, որ «Հրազդանում» ապագայում հնարավոր է անցկացնել Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը, ինչի մասին նախկինում արդեն խոսվել է:

— Իտալիայի հետ խաղից առաջ գալու են մասնագետներ, որ ստուգեն, թե որքանով է կատարվել այն ցուցումները, որոնք տրվել են: Իհարկե, իմ նպատակը հենց այն է, որ մարզադաշտը բերենք այնպիսի տեսքի, որ կարողանանք այստեղ անցկացնել Եվրոպայի սուպերգավաթը: Կարծում եմ’ 2016թ. մենք պատրաստ կլինենք դրան:

-2011թ. մարտին կայացած Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ նշեցիք, որ մեծ թվով կազմակերպություններ տոմսերի մեծ հայտեր են ներկայացնում: Իտալիայի հետ խաղից առաջ արդեն կա՞ նման աժիոտաժ:

— Արդեն սկսվում է, բայց ոչ Ռուսաստանի նման: Սփյուռքից կան շատ զանգեր: Հավանաբար շատերը սպասում են առաջիկա 2 խաղերի արդյունքին, բայց մեր երկրպագուները պետք է իմանան, որ մեր հավաքականին պետք է լուրջ վերաբերվել ու չսպասել կոնկրետ խաղի: Հավաքականը մեր ժողովրդինն է:

— Ի՞նչ կասեք մարզադաշտի նոր խոտածածկի վերաբերյալ:

— Այն ամբողջությամբ փոխվել է’ սկսած դրենաժային համակարգից: Ինչ վերաբերվում է խոտին, ապա այն նախապես պատրաստել էինք Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղից բերել ենք այստեղ: Մեզ մի փոքր խանգարեց շոգը, բայց «Հանրապետական» մարզադաշտի մասնագետները պատվով դուրս եկան փորձությունից: Նրանք 1.5 ամիս օր ու գիշեր եղել են այստեղ:

Նման հարթություն նույնիսկ «Հանրապետական» մարզադաշտը չունի: Իրոք շատ բարձր մակարդակի է: