Լևոն Հայրապետյանի ապաքինման համար կպահանջվի 2 ամիս


Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Լևոն Հայրապետյանը Բուլղարիայի հետ մրցավեճի 41-րդ րոպեին փոխարինվեց, քանի որ վնասվածք էր ստացել ու չէր կարող շարունակել խաղը:
Հանդիպումից հետո armsport.am-ին հայտնի դարձավ, որ Հայրապետյանը լուրջ վնասվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի առնվազն 2 ամիս:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հանդես է գալիս Գդանսկի «Լեխիայում»: Խաղից հետո ֆուտբոլիստը Սոֆիայից մեկնեց Լեհաստան

Վարդան Մինասյան.Երբեմն խաղադաշտում տեղի են ունենում բաներ, որոնք չես կարող կանխատեսել


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բուլղարիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետևյալը:

— Գիտենք, որ չեմ սիրում խոսել մրցավարությունից…

— Շատերին հետաքրքրում է, թե Մալթայի խաղից հետո ինչո ՞ւ Սարգիս Հովսեփյանը կրկին տեղ է գտնում հիմնական կազմում:

— Ընդհանուր թիմը վատ խաղաց: Խորհուրդ կտամ քիչ կենտրոնանալ Սարգիս Հովսեփյանի վրա:

— Ի ՞նչ տեղ ունեցավ 71-րդ րոպեին:

— Նախ ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային: Պետք է ասեմ, որ Լևոն Հայրապետյանի վնասվածքից հետո ավելի բարդացավ մեր խնդիրը: Այսօր իմ խաղացողները լավ չէին գործում, ինչը ունի տարբեր պատճառներ: Երկրորդ խաղակեսում վատ չէինք սկսել, սակայն կարմիր քարտերը փոխեցին խաղի ընթացքը:

— Որքանո ՞վ էր ճիշտ Օզբիլիսի մեկնարկային կազմում հայտնվելը:

— Մարտավարությունն այդպես էլ թելադրում:

— Խաղից հետո ինչ կասեք մարտավարության մասին: Այն արդարացվա ՞ծ էր:

— Ամեն ինչ արդարացված էր, բայց երբեմն չի ստացվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Երբեմն խաղադաշտում տեղի են ունենում բաներ, որոնք չես կարող կանխատեսել:

— Ինչ կասեք Հայաստանի հավաքականի կազմում 2-րդ կարմիր քարտը ստացած խաղացողի արարքի համար:

— Դա շատ վատ է բոլորիս համար: Ներողություն եմ խնդրում այդ դրվագի համար:

— Հայաստանի հավաքականի առջևի գծի խաղացողները բավական արդյունավետ խաղ են ցուցադրում իրենց ակումբներում, իսկ հավաքականում պատկերն այլ է: Ո ՞րն է պատճառը:

— Աբստրակտ հարց տվեցիք, ես չեմ կարող ասել պատճառը:

— Արժանի ՞ էր Հայաստանը պարտության:

— Ունենք այն, ինչ ունենք: Իմ համար ամենաբացասականը բանը իմ խաղացողների պահվածն էր խաղադաշտում, որը պետք է վերլուծենք:

— Կլինե ՞ն պատժամիջոցներ:

— Ինչ որ լինի, կլինի թիմի ներսում:

Ռայմոնդ Վերհեյնը այլևս չի աշխատի Հայաստանի հավաքականի հետ


Հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Վերհեյնը ու նրա երկու հայրենակիցներն այլևս Հայաստանի հավաքականում չեն:
Armsport.am-ին հայտնի դարձավ, որ Վերհեյնը Հայաստանի հավաքականի ճամբարն լքել է Մալթա-Հայաստան խաղի հաջորդ օրը ու չի մեկնել Բուլղարիա: Պատճառները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի հոլանդացի մասնագետը Հայաստանի հավաքականում օգնում էր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Ավելի ուշ Վերհեյնի հետ Հայաստան եկան ևս 2 հոլանդացիներ, որոնք պատասխանատու էին Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստվածության համար:
Ռայմոնդ Վերհեյնը աշխատում է նաև «Բանանցում», սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյոք կշարունակի աշխատանքը երևանյան թիմում:

Բուլղարիա-Հայաստան խաղն ամբողջությամբ (վիդեո)


Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Սոֆիայում հյուրընկալվել էր Բուլղարիային: Հայ ֆուտբոլիստները զիջեցին նվազագույն հաշվով, իսկ հանդիպման գլխավոր «հերոսը» դարձավ շվեյցարացի մրցավար Ստեֆան Ստուդերը, ով միանգամից 3 անգամ կարմիր քարտ ցույց տվեց կողմերին, որոնցից երկու դեպքում հայ ֆուտբոլիստներին: