Հայ ֆուտբոլասերների բաց նամակը Արմենիա հեռուստաընկերությանը


Հարգելի Արմենիա հեռուստաընկերություն, Ձեզ ենք դիմում միլիոնավոր հեռուստադիողների անունից, ովքեր անհանգստացած են սեպտեմբերի 7-ին և 11-ին Մալթայի և Բուլղարիայի հետ մեր ազգային ընտրանու խաղերի հեռարձակման առիթով, մեր բազմաթիվ զանգերին ի պատասխան դուք պատասխանել եք, որ ֆուտբոլը չի հեռարձակվելու արբանյակային կապով, հեռարձակում չի լինի ինչպես նաև ձեր կայքով և դուք անհասանելի եք բազմաթիվ հայկական բնակավայրերում:

Ի՞նչու է պետք գովազդել օրական 100 անգամ, թե ձեզ կարող են դիտել աշխարհի ցանկացած անկյունում, եթե բազմաթիվ ձեր հայրենակիցներ աշխարհի տարբեր կետերում չեն կարող դիտել մեր ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերը: Իսկ ասենք համահայկական հիմնադրամի ժամանակ, թե արբանյակով, թե ինտերնետով հեռարձակվում է Հայաստանում և որը ամենակարևորն է այս դեպքում` Սփյուռքում նույնիսկ մի քանի հեռուստաալիքներով:

Եթե ձեզ է պատկանում խաղերի ցուցադրման իրավունքը, ապա խնդրում ենք տվեք մեզ հնարավորություն չկտրվելու այն տոնից, որը վերջին ժամանակներս մեզ է մատուցում մեր հայկական ֆուտբոլը, հասանելի դարձրեք թե արբանյակով, թե որակյալ ինտերնետ ցուցադրմամբ ձեր կայքի միջոցով:

Հարգանքներով` բազմաթիվ ձեր հայրենակիցներ:

Հայաստանի հավաքականը խաղերը կհեռարձակվեն “Արմենիա” հեռուստաընկերությամբ


Սեպտեմբերի 7-ին և 11-ին կայանալիք 2014թ. Աշպարհի առաջնության ընտրական փուլի Մալթա – Հայաստան և Բուլղարիա – Հայաստան հանդիպումները կհեռարձակվեն Արմենիա հեռուստաընկերությամբ և ոչ թե Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես լինում էր նախկինում:

Armenia TV-ից Totalfootball.am-ին հայտնեցին, որ խաղերը հնարավոր կլինի դիտել միայն Հայաստանի տարածքում և արբանյակային հեռարձակում չի լինի:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հարցազրույցները (վիդեո)


Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում Հայաստանի հավաքականը հավաք անցկացրեց` նախապատրաստվելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի` Մալթայի եւ Բուլղարիայի հետ հանդիպումներին: Առաջին մարզումից հետո հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ պատասխանել են լրագրողների հարցերին:

Ձեզ ենք ներկայացնում NEWS.am Sport-ի պատրաստած տեսանյութը: