Ռոման Բերեզովսկի. Հայաստանի հավաքականն իր իրական դեմքը դեռ չի ցույց տվել


Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին բուլղարական Спорт Тема-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլում Բուլղարիայից կրած պարտությունը (0:1):

 

— Ռոման, ինչ պատահեց խաղի ընթացքում, ուր մնաց Fair Play-ը, որի մասին խոսվում էր ինչ հանդիպումը: Մրցավարը 13 դեղին ու 3 կարմիր քարտ ցույց տվեց…

 

— Նյարդերը երբեք լավ խորհրդական չեն լինում: Ինձ համար անբացատրելի է, քանի որ մի հիմար սխալը բերում է այս ամենին: Այն փոխեց խաղի ընթացքը, վերջին 20 րոպեբներն արդեն ֆուտբոլ չէին:

 

— Ավստրիացի մրցավար Շտուդերը կարողացա՞վ հաջող կատարել իր գործը:

 

— Միանշանակ ոչ: երկու կողմի համար էլ վատ մրցավարություն էր: Սակայն ես կարծում եմ, որ մի քանի դրվագներում մրցավարն օգնեց դաշտի տերերին: 3-4 տուգանք նա բացահայտ սխալ սուլեց Բուլղարիայի օգտին:

 

— Հայաստանի հավաքականը կարո՞ղ էր խուսափել պարտությունից:

 

— Իհարկե: Սակայն Ղազարյանի հիմար արարքը… Թիմերն այդ պահին խաղում էին 10-ական ֆուտբոլիստներով, սակայն այդ պահից սկսած մենք մնացինք 9 հոգով ու այլևս հնարավոր չէր վերադառնալ խաղ:

 

— Դուք առաջին անգամ էիք խաղում մեր ազգային հավաքականի հետ, ի՞նչ տպավորություն թողեց այն:

 

— Ոչ մի առանձնահատուկ բան: Չէի ասի, որ ուժեղ տպավորություն թողեց:

 

— Առանձին ֆուտբոլիստներից ոչ ոք դուր չեկա՞վ:

 

— Դժվար է ասել: Թերևս ձեր թիմի ավագին կառանձնացնեի:

 

— Ինչպե՞ս եք գնահատում Բուլղարիայի և Հայաստանի հավաքականների հնարավորությունները ընտրական փուլում:

 

— Դեռ վաղ է գնահատականներ տալ ու գուշակություններ անել: Կարծում եմ` երկու թիմերն էլ հնարավորություն ունեն առաջին երկու տեղերի համար պայքարելու:

 

— Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի հավաքականի առաջին երկու հանդիպումները ընտրական փուլում:  Չնայած այն բանին, որ Մալթայում Դուք որակազրկման պատճառով հանդիսատեսի դերում էինք:

 

— Եթե անկեղծ լինեմ, ապա Մալթայում լավագույն խաղը չցուցադրեցինք: Հնարավոր է` պատճառն այն էր, որ դա առաջին հանդիպումն էր: Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականն իր իրական դեմքը դեռ չի ցույց տվել:

 

— Եվրո-2012-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը կարելի է անվանել ճակատամարտ` սկանդալային երանգներով:

 

— Այո, դա այդպես է, բայց ի՞նչ նշանակություն ունի: Իմաստ չկա հիշել անցյալն ու նյարդեր վատնել, պետք է առաջ նայել:

 

— Ձեր թիմում` Մոսկվայի «Դինամոյում» գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում…

 

— Մարզչական փոփոխություն է տեղի ունեցել, Պետրեսկուն է եկել: Անձամբ ես կարծում եմ, որ մեր խնդիրը միջմրցաշրջանի ընթացքում սխալ աշխատանքն է:

 

Երբ խաղը կեղտոտ է… “Առաջին լրատվական”-ը Բուլղարիա-Հայաստան խաղի մասին (վիդեո)


Երեկ, “Առաջին լրատվական’-ի կիրակնորյա ամփոփիչ թողարկմանը անդրադարձ եղավ նաև, անցաց շաբաթվա կարևորագույն իրադարձություններից մեկի, Բուլղարիա-Հայաստան խաղի մասին: Ներկայացնում ենք այդ ռեպորտաժի տեսագրությունը:

Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնությանը ընդառաջ (վիդեո)


Ձեզ ենք ներկայացնում “Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնությանը ընդառաջ” շարքի հերթական տեսահոլովակը, այս անգամ FedCalMus-ի պատրաստած: