Արթուր Սարկիսով.Ես մտածում էի միայն հաղթանակի մասին


2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն, իսկ հաղթական գնդակը 70-րդ րոպեին խփեց Նիժնի Նովգորոդի «Վոլգայում» հանդես եկող Արթուր Սարկիսովը: Մալթայում Սարկիսովը պատասխանել է armsport.am-ի հարցերին:

— Արթուր, 65-րդ րոպեին դուրս գալով փոխարինման’ զգալիորեն ակտիվացրիր խաղը, գոլ խփեցիր… Ի՞նչ առաջադրանք էիր ստացել: 

— Հիմնական խնդիրը նախաձեռնությունը իմ վրա վերցնելն էր, պաշտպանների վրա ճնշում գործադրելը: Փորձեցի հնարավորինս օգտագար լինել:

— Գոլային դրվագի մասին ի՞նչ կասես:

— Այստեղ կարևորը ճիշտ փոխանցումն էր, որը եղավ: Փոխանցումը բավական ուժեղ էր ու ինձ մնում էր միայն ոտքս դնել: Յուրայի եզրային ճեղքման ժամանակ ես պարտավոր էի տեղափոխվել կենտրոն ու այդպես էլ արեցի:

— Ամեն դեպքում դու հսկողությունից դուրս չէիր մնացել… 

— Այո, սակայն պաշտպանը չհասցրեց խանգարել:

— Այս գոլն ի՞նչ տեղ է գրավում քո կարիերայում: 

— Ինձ համար բոլոր գոլերն էլ կարևոր են:  Հարձակվողի համար շատ կարևոր է արդյունքի հասնելը:

— Սպասո՞ւմ էիր, որ Մալթայի հետ այսպեսի ծանր ու նյարդային խաղ կստացվի: 

— Փոխարինման դուրս գալուց հետո ինձ մոտ լարվածություն չկար, ինչը թույլ տվեց լավ մտնել խաղի մեջ: Ես մտածում էի միայն հաղթանակի մասին, քանի որ Մալթայի հետ խաղում 2 միավոր կորցնելը չէր կարելի: Լավ է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Նախկինում Մալթայի խաղը չէի տեսել: Շատերին թվում է, թե Մալթայի նման փոքր երկրի հավաքականը պետք է թույլ լինի, բայց ես տեսա կազմակերպված հավաքական, որի դեմ դժվար է խաղալը: Նրանք զարմացրին:

— Մալթայում բավական խոնավ է ու մտավախություն կար, որ այն կարող է ազդել հավաքականի խաղի վրա… 

— Խոնավ մեղմ է ասված… Այստեղ 90 րոպե խաղալը հերոսություն է ու պետք է արժանին մատուցել տղաներին: Ես 25 րոպե խաղացի, բայց ահավոր հոգնել էի, քանի որ բարդ է շնչելն այս խեղդոցին: Հասկանալի է, որ նման խոնավ պայմաններում հազվադեպ ենք լինում ու ամենևին էլ սովոր չէինք, իսկ դա չէր կարող չազդել:

— Առջևում անհամեմատ լուրջ մրցակցի’ Բուլղարիա հետ արտագնա հանդիպում է սպասվում…
 

— Բուլղարիայի ելույթներին նախկինում չեմ հետևել: Տեղյակ եմ միայն, որ լավ են պատրաստված, ինչի ապացույցը երեկ Իտալիայի հետ խաղացած ոչ-ոքին է: Մենք պատրասվում ենք սովորականի նման ու կրկին կպայքարենք հաղթանակի համար:

Միշտ դժվարը սկիզբն է… Էդուարդ Քալանթարյանի բլոգը


Մալթայի հետ խաղը Հայաստանի հավաքականն անցկացրեց իր հնարավորություններից բավական ցածր: Դա կնկատեր նույնիսկ այն դասակարգի երկրպագուն, որը դիտում է միայն «աշխարհի խաղերի ֆինալը»: Հիմնական պատճառը հանդիպման մեկնարկային կարգավիճակն էր: Բոլորն էլ դժվար են սկսում, ինչն ապացուցեց նաև Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը, որը չկարողացավ հաղթել Բուլղարիային:

 

Իհարկե միայն դրանով դժվար է բացատրել անդքան մեծ խոտանը փոխանցումների ժամանակ, բայց երբ չի ստացվում, չի ստացվում ոչինչ: Դա սպորտում հայտնի փաստ է: Իսկ նման դեպքերում վարպետների մոտ սկսում է խոսել հենց այդ վարպետությունը: Ես չեմ ցանկանում ասել, որ մեր հավաքականն արդեն եվրոպական առաջատարների վարպետությունն ունի, բայց Մալթայի հետ խաղում Վարդան Մինասյանը գտավ թերևս միակ տարբերակը, որն օգնեց հաղթել: Ծանր, դանդաղ ու կոշտ խաղում չէր բավականացնում հենց Արթուր Սարկիսովի կրակը: «Վոլգայի» հարձակվողն առաջին անգամ Հայաստանի հավաքականի պաշտոնական հանդիպումներում հնարավորություն ստացավ երկար խաղալու և իր շանսից օգտվեց 100 տոկոսով: Նրա կտրուկությունն էլ լիարժեք օգտագործեց Յուրա Մովսիսյանը՝ կատարելով իր հիանալի փոխանցումը: Այո, դա մեր խաղում միակ լիարժեք կոմբինացիան էր արդյունավետ ավարտով: Բայց խոսքը հենց այդ մասին է. նման խաղում գոնե մեկ անգամ օգտագործել ֆուտբոլիստների անհատական որակները: Մովսիսյանն արեց այն ինչ կարող է, Սարկիսովն արեց այն ինչ կարող է: Եվ դա բավական էր հաղթելու համար: Մի՞թե դա վարպետության նշան չէ:

 

Եվ հետո, եկեք հիշենք Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի մեկնարկային խաղը: Մենք բոլոր առումներով գերազանցեցինք Իռլանդիային, բայց պարտվեցինք: Եկեք հիշենք Բելառուսի հետ վերջին ընկերական հանդիպումը: Նույն պատմությունն է: Երբ միավորների հաշվարկ է գնում, լավ խաղի համար այդ միավորները չեն շնորհվում: Հաղթանակ է պետք: Հետևաբար, ավելի լավ է այսպիսի խաղով երեք միավոր վաստակել, քան նախորդ դեպքերի պես: Երբեմն էլ այսպես է պետք հաղթել: Եթե մյուս խաղերում Հայաստանի հավաքականի ֆուտբոլը չփոխվի և խաղանք այնպես, ինչպես Մալթայում, այդ ժամանակ կխոսենք խաղային անկման մասին: Բայց հիմա ամեն ինչ կարելի է վերագրել մեկնարկային հուզմունքին: Չմոռանանք, որ հայ ֆուտբոլիստները սկսեցին մի մրցաշար, որտեղ նրանցից մեծ են սպասելիքները: Իսկ այդպիսի դեպքերում միշտ դժվարը սկիզբն է…

 

Մալթա 0-1 Հայաստան, ինչ էր կատարվում Երևանում (վիդեո)


Երեկ Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում, տարավ իր առաջին հաղթանակը առաջին իսկ խաղում: Թե ինչ էր կատարվում Երևանում խաղի ընթացքում և խաղից հետո, կիմանաք դիտելով  civilent.am-ի պատրաստած ռեպորտաժը:

Հայաստանի ազգային հավաքականը միանձնյա գլխավորում է “Բ” խմբի մրցաշարային աղյուսակը


Երեկ Հայաստանի հավաքականը Մալթայում հաղթեց տեղի հավաքականին, իսկ մեր մրցակիցներից 2-ը` Բուլղարիան ու Իտալիան Սոֆիայում խաղացին ոչ ոքի` 2-2 հաշվով, իսկ Չեղիան ու Դանիան երեկ հանդիպում չունեին:

Այսպիսով Հայաստանի ազգային հավաքականը 1 խաղից 1 հաղթանակ արդյուքով միանձնյա գլխավորում է “Բ” խմբի մրցաշարային աղյուսակը: Իտալիան ու Բուլղարիան կիսում են 2-րդ ու 3-րդ տեղերը:

Բուլղարիա-Իտալիա (վիդեո)


Երեկ Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեկնարկեցին նաև մեր մրցակիցները: Սոֆիայում Բուլղարիան ընդւոնել էր Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականին: Հանդիպումն անցավ հավասար պայքարում և գրանցվեց մարտական ոչ ոքի` 2-2 հաշիվը:

Վարդան Մինասյան. Նման թիմերի հետ հանդիպումներում պետք է շուտ արդյունքի հասնել


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մալթայի նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակից հետո կարճատև մամուլի ասուլիս տվեց:

— Պարոն Մինասյանը, մինչև գոլը ի ՞նչը չէր ստացվում  Հայաստանի հավաքականի մոտ:

— Չէի ասի, թե չէր ստացում, քանի որ դժվար է նման թիմի դեմ խաղալը: Նրանք մեծ ուժերով պաշտպանվում էին: Ուղղակի նման թիմերի հետ հանդիպումներում պետք է շուտ արդյունքի հասնել:

— Ընդհանուր խաղի մասին ի ՞նչ կարծիք ունեք:

— Դժվար էր… Չէի ասի, թե մենք լավ էինք խաղում, բայց կարևորը 3 միավորն է:

— Արթուր Սարկիսովի փոխարինումը հաջող ստացվեց: Ի ՞նչ կասեք նրա աջ եզրում գործելու մասին:

— «Վոլգայում» էլ նա խաղում է այդ դիրքում: Հաշիվը այնպես էր, որ մեզ պետք էր հարձակվողական ոճի խաղացող դուրս բերել ասպարեզ:

— Գևորգ Ղազարյանը բացակայում էր հայտացուցակից: Բուլղարիայի հետ մրցավեճին կկարողանա ՞  մասնակցել:

— Հույս ունենք, որ կկարողանա:

Հայաստանի հավաքականը չոր հաշվով հաղթեց Մալթային (վիդեո)


Սեպտեմբերի 7-ին Մալթայի “Տա Քաի” ազգային մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Մալթայի հավաքականին և Արթուր Սարկիսովի 70-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, հաղթեց 0-1 հաշվով: Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր Աշխարհի Առաջնությունների մեկնարկային խաղերում: