Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն 100 ֆուտբոլիստների շարքում է


Լույս է տեսել ՈւԵՖԱ-ի նախորդ մրցաշրջանին նվիրված ամենամյա գիրքը:

Զգալի մասը հատկակցվել է անցնող մրցաշրջանում առավել աչքի ընկած 100 խաղացողներին, որոնց թվում է հայտնվել նաև Դոնեցկի «Շախյորի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը

Գրքում նշված է, որ Հայաստանի հավաքականը տպավորիչ ելույթներ ունեցավ «Եվրո-2012»-ում’ տոնելով 3 անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակ.

«Հայաստանի գլխավոր ոգեշնչողն այդ պահին եղավ Հենրիխ Մխիթարյանը»:

Հայաստանի հավաքականի “Ադիդաս” մարզաշապիկները արդեն վաճառքում են


Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներն արդեն կարող են ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները: Դրանք վաճառվում են Խանջյան 27 հասցեում գտնվող Hummel խանութ սրահում:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Խանութից armsport.am-ին հայտնեցին, որ հավաքականի կարճաթև մարզաշապիկներն արժեն 25.000 դրամ, իսկ երկարաթև մարզաշապիկները’ 29.000 դրամ:

Հավաքականի սպորտային համազգեստն արժե 87.000 դրամ:

Բուլղրիան հնարավոր է 2 հանդիպում առանց հանդիսականների անցկացնի


Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ տուգանքների ենթարկվել այն  բանի համար, որ այդ երկրի ազգային հավաքականի երկրպագուները Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մրցակցին հասցեին վանկարկել են «ցիգաններ», գրում է Меридиан Мач-ը: Հրատարակությունը նշում է, որ հայկական կողմը խաղի ժամանակ դիմել է հանդիպման տեսուչին՝ պահանջելով գրանցել դրվագը:

Տեղեկությունը դեռ պաշտոնական չէ, սակայն ՀՖՖ-ն նաև բողոքելու է Ստեֆան Շտուդերի կողմից՝ մեր թիմի երկու ֆուտբոլիստի հեռացնելու փաստը:

«Ցիգաններ» վանկարկումը կարող է դասվել ռասիստականների շարքին, իսկ Բուլղարիայի հավաքականը, միգուցե, 1 կամ 2 հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների:

Նշենք նաև, որ անցած տարի բուլղարական կողմը վերջին նախազգուշացումը ստացավ ֆուտբոլային գերատեսչությունից, երբ Անգլիայի հավաքականի սևամորթ ֆուտբոլիստներ Էշլի Քոուլի ու Էշլի Յանգի հասցեին ֆանատները Սոֆիայում կապիկին բնորոշ ձայներ են արտաբերում:

ՀՖՖ-ն կբողոքարկի Բուլղարիա-Հայաստան հանդիպման առանձին դրվագների համար


Հայաստանի  ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է բուլղարական լրատվամիջոցների այսօր տարածած տեղեկություններին այն մասին, որ ՀՖՖ-ն բողոք է ներկայացնելու ՖԻՖԱ՝ Բուլղարիա — Հայաստան հանդիպման որոշ դրվագների վերաբերյալ:

«Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները’ ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու:

Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին», — նշված է հաղորդագրությունում:

ՀՖՖ պաշտոնական կայք

Բուլղարացի տղան խոստովանել է, որ միտումնավոր է դանդաղ տվել գնդակը Ղազարյանին


«Ես ընդունում եմ Գևորգ Ղազարյանի ներողությունը, որովհետև նման դեպքերում, երբ քո թիմը պարտվում է, դու կարող ես նյարդայնացած լինել», — ասել է Բոժիդար Աթանասովը՝ գնդակ մատակարարող այն տղան, ում ուղղությամբ հարված կատարեց Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը՝ սեպտեմբերի 11-ին կայացած մրցավեճում, որի արդյունքում կարմիր քարտի արժանացավ:

Ղազարյանն երեկ facebook-ի իր էջի միջոցով ներողություն է խնդրել իր արարքի համար:

Բոժիդարը «Լևսկիի» նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Չավդար Աթանասովի որդին է:

Հանդիպման «հերոսը» մանրամասն պատմել է 76-րդ րոպեին տեղի ունեցածի մասին. «Ես մի փոքր դանդաղ տվեցի գնդակը, որովհետև փորձում էի ժամանակ շահել. չէ՞որ այն մեր վրա էր աշխատում: Միևնույն ժամանակ, նրան ուրիշ գնդակ էլ տվեցին: Նա շատ զայրացած էր ու իմ ուղղությամբ ուղարկեց կլորը, բայց ոչ շատ ուժեղ: Հետո ինձ 4-րդ պաշտոնյան մոտեցավ ու ասաց, որ հեռանամ:

Ինձ ոչ ոք չի ասել ֆեյր փլեյի կանոնների մասին: Ոչ ոք չի ասել, թե որքան ժամանակում պետք է վերադարձնեմ գնդակը», — խոստովանել է Բոժիդարը:

«Հանդիպումից հետո բոլորն ինձ շնորհավորում էին: Բոլորը երջանիկ էին, որ մենք հաղթեցինք: Ու ես նույնպես»:

Վերջում գնդակ մատակարարողը պատմել է իր ապագայի մասին. «Իմ երազանքն է՝ ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ ու խաղալ եվրոպական ակումբում: Ու, իհարկե, Բուլղարիայի հավաքականում», — եզրափակել է Չավդարի որդի Բոժիդարը: