Բուլղարիա-Հայաստան սեպտեմբերի 11-ին (վիդեո)


Սեպտեմբերի 11-ին, Բուլղարիայում, Վասիլի Լեվսկիի անվան ազգային մարզադածտում տեղի կունենա Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև հանդիպումը: Այս հանդիպումը աշխարհի առաջնության ընտրական փուլի, “Բ” խմբի 2-րդ տուրի հանդիոպւմ է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Վարդան Մինասյանը. Վաղը մեզ սպասվում է ուժեղ մրցակից


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր Սոֆիայում մամուլի ասուլիս տվեց’ խոսելով վաղը Բուլղարիայի հետ կայանալիք ընտրական խաղի մասին:

— Հաջող մեկնարկից հետո ի ՞նչ սպասելիքներ ունեք այս ընտրական փուլում:

— Ես հավատում եմ, որ ամեն խաղում կարող ենք հաջող հանդես գալ: Վաղը մեզ սպասվում է ուժեղ մրցակից, որը վերջին շրջանում լավ հանդիպումներ է անցկացրել:

— Մալթայի հետ խաղի համեմատ փոփոխություններ կլինե ՞ն:

— Կլինեն թե մարտավարության մեջ, թե հիմնական կազմում կլինեն փոփոխություններ:

— Բուլղարիա-Իտալիա խաղը դիտելուց հետո ինչ կարծիք եք կազմել Բուլղարիայի ընտրանու վերաբերյալ:
— Ես միայն Իտալիայի հետ խաղը չեմ դիտել: Կարող եմ ասել, որ Բուլղարիայի խաղում շատ բան է փոխվել: Ավելի ագրեսիվ ու կազմակերպված թիմ է դարձել: Նախորդ ընտրական փուլի համեմատ Բուլղարիան զգալիորեն բարելավել է իր խաղը:

— Առաջին խաղից հետո Հայաստանը առաջատարն է: Մտադի ՞ր եք այդպես շարունակել:
— Մենք շատ հեռու չենք նայում, մենք մտածում ենք վաղվա խաղի մասին:

— Գևորգ Ղազարյանի վիճակն ինչպե ՞ս է:
— Նա շատ լավ է զգում իրեն:

— Մարտին Պետրովը, Դիմիտար Բերբատովը, Ստիլյան Պետրոսվը չեն մասնակցում վաղվա խաղին…
— Դա պետք է Ձեր մարզչին հարցնել: Ես արդեն ասացի, որ ներկայիս թիմը բավական ագրեսիվ ու ուժեղ թիմ է:

— Մալթայի խոնավ եղանակը մեծ էներգիա խլեց Հայաստանին: Ֆուտբոլիստները հասցրե ՞լ են վերականգնվել:
— Հուսով եմ այստեղ արդեն խանգարող հանգամանքներ չեն լինի: Որքան, որ ես տեսա, դաշտի վիճակն էլ է լավ ու կարծում եմ այստեղ ամեն ինչ լավ կլինի:

— Մարկոս Պիզելին ու Իվելին Պոպովը միասին են հանդես գալիս:  Դուք հարցրե ՞լ եք Մարկոսին, թե ինչ է նա զրուցել իր խաղընկերոջ հետ:
— Ավելի լավ կլիներ Պոպովին հարցնեիք:

— Բուլղարիայի հավաքականի ո ՞ր խաղային օղակն է ավելի ուժեղ:
— Հարձակման գիծը