UEFA MEDIA DAY` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Սեպտեմբերի 8-ին ՀՖՖ և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում իրականացվել է Հայաստանի ազգային հավաքականի և առանձին ֆուտբոլիստների տեսա ու լուսանկարահանումը UEFA Media Day ծրագրի շրջանակներում: Նկարահանումները տեղի են ունեցել Մալթայում, որտեղ սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրակա

ն հանդիպում Մալթայի ազգային հավաքականի հետ և նախապատրաստվում է սեպտեմբերի 11-ին կայանալիք Բուլղարիայի ազգային ընտրանու հետ հանդիպմանը:ՈՒԵՖԱ-ի մասնագետների խումբը ներկա է գտնվել և նկարահանել է Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որն ի դեպ կրում էր վերականգնողական բնույթ և նախօրեին հիմնական կազմում հանդես եկած ֆուտբոլիստներին հանգիստ էր տրվել:

Այնուհետև տեղի է ունեցել հարցազրույցների շարք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի և Հենրիխ Մխիթարյանի հետ:

Նյութերը տեղադրվելու են ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում (www.uefa.com), Champions ամսագրում, UEFA Training Ground ծրագրում և ցուցադրվելու են UEFA Champions League official TV show ծրագրում: