Արաս Օզբիլիս. Կաշխատեմ մեկնել Ռուսաստան հենց առաջին հնարավորության դեպքում


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը չորս տարվա պայմանագիր է կնքել Կրասնոդարի «Կուբանի» թիմի  հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է մեկ միլիոն եվրո:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օզբիլիսն ասաց, որ իրենով հետաքրքրվում էին հոլանդական այլ թիմեր, եւ «Այաքսը» ցանկանում էր իրեն վարձավճարով հանձնել այդ թիմերից մեկին, սակայն «Կուբանի» առաջարկը Հոլանդիայի գործող չեմպիոնին ավելի շատ է հետաքրքրել:

«Ես շատ էի մտածում Ռուսաստան տեղափոխվելու առաջարկի մասին: Ես խորդրդակցեցի Հայաստանի ազգային հավաքականի ընկերներիս` Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի եւ Մարկոս Պիզելիի հետ: Նրանք պատմեցին Ռուսաստանում հանդես գալու բոլոր առավելությունների մասին եւ խորհուրդ տվեցին տեղափոխվել: Ինձ համար շատ կարեւոր է խաղալ, ունենալ խաղային պրակտիկա եւ մշտական տեղ թիմի հիմնական կազմում: Կաշխատեմ մեկնել Ռուսաստան հենց առաջին հնարավորության դեպքում»- ասաց Օզբիլիսը:

Օգոստոսի 15-ին Արաս Օզբիլիսը կմասնակցի Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպմանը: