Վարդան Մինասյան.Երբեմն խաղադաշտում տեղի են ունենում բաներ, որոնք չես կարող կանխատեսել


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բուլղարիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետևյալը:

— Գիտենք, որ չեմ սիրում խոսել մրցավարությունից…

— Շատերին հետաքրքրում է, թե Մալթայի խաղից հետո ինչո ՞ւ Սարգիս Հովսեփյանը կրկին տեղ է գտնում հիմնական կազմում:

— Ընդհանուր թիմը վատ խաղաց: Խորհուրդ կտամ քիչ կենտրոնանալ Սարգիս Հովսեփյանի վրա:

— Ի ՞նչ տեղ ունեցավ 71-րդ րոպեին:

— Նախ ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային: Պետք է ասեմ, որ Լևոն Հայրապետյանի վնասվածքից հետո ավելի բարդացավ մեր խնդիրը: Այսօր իմ խաղացողները լավ չէին գործում, ինչը ունի տարբեր պատճառներ: Երկրորդ խաղակեսում վատ չէինք սկսել, սակայն կարմիր քարտերը փոխեցին խաղի ընթացքը:

— Որքանո ՞վ էր ճիշտ Օզբիլիսի մեկնարկային կազմում հայտնվելը:

— Մարտավարությունն այդպես էլ թելադրում:

— Խաղից հետո ինչ կասեք մարտավարության մասին: Այն արդարացվա ՞ծ էր:

— Ամեն ինչ արդարացված էր, բայց երբեմն չի ստացվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Երբեմն խաղադաշտում տեղի են ունենում բաներ, որոնք չես կարող կանխատեսել:

— Ինչ կասեք Հայաստանի հավաքականի կազմում 2-րդ կարմիր քարտը ստացած խաղացողի արարքի համար:

— Դա շատ վատ է բոլորիս համար: Ներողություն եմ խնդրում այդ դրվագի համար:

— Հայաստանի հավաքականի առջևի գծի խաղացողները բավական արդյունավետ խաղ են ցուցադրում իրենց ակումբներում, իսկ հավաքականում պատկերն այլ է: Ո ՞րն է պատճառը:

— Աբստրակտ հարց տվեցիք, ես չեմ կարող ասել պատճառը:

— Արժանի ՞ էր Հայաստանը պարտության:

— Ունենք այն, ինչ ունենք: Իմ համար ամենաբացասականը բանը իմ խաղացողների պահվածն էր խաղադաշտում, որը պետք է վերլուծենք:

— Կլինե ՞ն պատժամիջոցներ:

— Ինչ որ լինի, կլինի թիմի ներսում:

1 comments on “Վարդան Մինասյան.Երբեմն խաղադաշտում տեղի են ունենում բաներ, որոնք չես կարող կանխատեսել

  1. Հայաստանի հաւաքականը պէտք ունի հոգեւոր պատրաստութեան: Անիմաստ է լաւ խաղէն տարբեր ձեւերով հակասել հակառակորդին: Մեծ խումբերն անոնք են որոնք Ընհանուր ձեւով պատրաստուած են, մարմինով, մտքու եւ հոգիով: Մեր խաղացողներուն պէտք է պողպատեայ ջիղ: Վերջին ծայր սառնասիրտ, գիտնալով պէտք չէ նպատակէն շեղիլ եւ արագ վերլուծումով թէ մեր գործը մեր նպատակին հասնելու համար օգո՞ւտ է թէ վնաս: