ՀՖՖ-ն կբողոքարկի Բուլղարիա-Հայաստան հանդիպման առանձին դրվագների համար


Հայաստանի  ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է բուլղարական լրատվամիջոցների այսօր տարածած տեղեկություններին այն մասին, որ ՀՖՖ-ն բողոք է ներկայացնելու ՖԻՖԱ՝ Բուլղարիա — Հայաստան հանդիպման որոշ դրվագների վերաբերյալ:

«Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը, որոնք պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները’ ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու:

Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին», — նշված է հաղորդագրությունում:

ՀՖՖ պաշտոնական կայք