Արազ Օզբիլիսը վնասվածք է ստացել


Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը այս մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ: Ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել Հոլանդիայի առաջնության 24-րդ տուրի «Հերակլեսի» դեմ խաղում (6:0):

 

— Իրեն հիշեցնել է տվել հին վնասվածքը: Հնարավոր է, որ վիրահատության կարիք լինի: Տեսնենք, թե ինչ կասեն բժիշկները:

 

Մի քանի շաբաթ առաջ նա նորից խնդիրներ ուներ ոտնաթաթի հետ, սակայն հետո կարողացավ վերականգնվել և խաղադաշտ դուրս գալ: Սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի,- գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրիխոսքերն է մեջբերում AJAXSHOWTIME.com կայքը:

 

Հիշեցնենք, որ այդ խաղում Արազը խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում, սակայն վնասվածք էր ստացել և փոխարինվել էր 32-րդ րոպեին:

 

Իտուրալդե Գոնսալեսը չի ժամանի Հայաստան, դա ապրիլմեկյան կատակ էր


Այսօր armsport.am-ը որոշել էր ապրիլի 1-ի կապակցությամբ կատակել նորության տեսքով: ԵՎ ես էլ որոշեցի միանամ նրանց մտքին: Իրականում Իտուրալդե Գոնսալեսը չի ժամանի Հայաստան, քանի որ շատ լավ հասկանում է, որ նրան մեղմ ասած լավ չեն ընդունի:

Շնորհավոր ախրիլի 1:

Իտուրալդե Գոնսալեսը ցանկանում է ժամանել Հայաստան


«Հայաստանում ես բավական մեծ ճանաչում ունեմ ու այդ փաստն ինձ հանգիստ չի տալիս, ուստի որոշել եմ տարվա ընթացքում մի քանի շաբաթ անցկացնել Հայաստանում»,-նշել է Գոնսալեսը:

Վերջինս հայկական գրախանութներից արդեն ինտերնետով գնել է մի շարք բառարաններ, որոնք միջոցով փորձում է հայերենի բառապաշար ձեւավորել:

«Ինտերնետում հայ ֆուտբոլասերները բազմաթիվ մեկնաբանություններ են թողնում ինձ առնչվող տեսանյութերի ու լուսանկարների տակ, բայց ես չեմ հասկանում դրանք իմաստը, իսկ google-ի թարգամանության համար նախատեսված ծրագիրը չի կարողանում տալ ճիշտ պատկերը: Հենց այդ պատճառով էլ որոշել եմ ինքս սովորել հայերեն»,-եզրափակել է Գոնսալեսը: