Սարգիս Հովսեփյանը ապաքինվել է վնասվածքից


Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Սարգիս Հովսեփյանն ապաքինվել է վերջերս ստացած վնասվածքից և արդեն մարզվում է երևանյան ակումբի ընդհանուր խմբի հետ, հաղորդում է NEWS.am Sport-ը:

 

39-ամյա ֆուտբոլիստը քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի՝ Դիլիջանի «Իմպուսլի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում, ինչի արդյունքում փոխարինվել էր։

 

Հայաստանի ազգային հավաքականի ավագը լիովին ապաքինվել է վնասվածքից և առաջիկա խաղերում կարող է օգնել «Փյունիկին»։

 

Հայաստանը նահանջեց 3 հորիզոնականով


ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանը 47-րդ տեղում է: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի ազգային թիմը նահանջել է 3 հորիզոնականով:

Առաջին տեղում կրկին Իսպանիան է, որին հաջորդում են Գերմանիան ու Ուրուգվայը:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Հունաստանը, որի հետ Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին ընկերական հանդիպում է անցկացնելու մայիսի 31-ին, 14-րդ տեղում է, իսկ Ղազախստանը, որը հունիսի 5-ին կհյուրընկալվի Հայաստանին, 137-րդ հորիզոնականում է: