Ֆրանկ դե Բուր. Արասը, Լուկոկին ու Էբեսիլիոն շատ լավ եզրայիններ են


Ֆրանկ դե Բուրը անդրադարձել է իր ֆուտբոլիստների խաղին: Հոլանդացին գտնում է, որ թիմի ավագ Յան Վերտոնգենը պատրաստ է խաղալ թոփ ակումբում:

Դե Բուրը անդրադաձել է նաեւ Արաս Օզբիլիսին:

«Արասը, Լուկոկին ու Էբեսիլիոն շատ լավ եզրայիններ են, բայց նրանք պետք է սովորեն 90 րոպե խաղալ: Խաղի ժամանակ պահեր կան, որ նրանք կորում են խաղադաշտում: Դրա համար էլ ես այդ դիրքում անընդհատ փորձարկումներ եմ անում», – նշել է «Այաքսի» գլխավոր մարզիչը: