Արթուր Եդիգարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական


«Խիմկիի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 25-ից հունիսի 6-ը Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի շրջանակներում մայիսի 31-ին կմրցի Հունաստանի հավաքականի դեմ, իսկ հունիսի 5-ին` Ղազախստանի:

Տողեկացնում է armsport.am-ը:

 

Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական


Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցքի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, այս մասին տեղեկացնում է Շախտյորի պաշտոնական էջը:

Մայիսի 25-ից հունիսի 6-ը մեր հավաքականը կանցկացնի հավաք, մայիսի 31-ին Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի ազգային հավաքականի դեմ, իսկ հունիսի 5-ին Երևանում կընդունի Ղազախստանի ընտրանուն: