Հրազդան մարզադաշտի խոտածածկը սկսել են բարեկարգել


«Հրազդան» մարզադաշտում նախատեսված ժամկետից երկու շաբաթ առաջ սկսել են բարեկարգել խոտածածկը, հաղորդում է football365.am-ը:

 

Աշխատանքներն ընթանում են ողջ թափով, որպեսզի մարզադաշտը պատրաստ լինի օգոստոսի 15-ին նախատեսված Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպմանը:

 

Հիշեցնենք, որ այդ խաղին կհաջորդի աշխարհի առաջնության 2014թ. ընտրական փուլի Հայաստան — Իտալիա հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 12-ին:

 

Խոակին Պողոսյան.Երբեք չեմ դադարի հետաքրքրվել Հայաստանի հավաքականով


Ուրուգվահայ հարձակվողԽոակին Պողոսյանըհայտարարել է, որ երբեք չի դադարել հետաքրքրվել Հայաստանի հավաքականով, հաղորդում է football365.am-ը:

 

— Ես երբեք չեմ դադարի հետաքրքրվել Հայաստանի հավաքականում խաղալու հնարավորությամբ: Հետևում եմ այդ թիմի ելույթներին: Գիտեմ, որ աշխարհի առաջնության 2014թ. որակավորման փուլում Հայաստանի հավաքականի առաջին խաղը Մալթայի հետ է: Կարծում եմ, որ մինչև այդ խաղը ես որոշում կկայացնեմ:

 

Հուլիսին ես պետք է վերադառնամ «Զալցբուրգ», հուսով եմ այդտեղ ամեն ինչ հստակ կդառնա: Այնպես որ, եթե որոշեմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, իսկ գլխավոր մարզիչն էլ ինձ հրավեր ուղարկի, ապա ես կգամ,-նշել է Պողոսյանը:

 

Նշենք, որ ավստրիական «Զալցբուրգի» 24-ամյա հարձակվողը, ով վարձավճարով խաղում էր ուրուգվայական «Պենյարոլում», առաջին 9 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ և օգնել թիմին նվաճել Ապերտուրայի չեմպիոնի կոչումը: Հետո Խոակինը վնասվածք է ստացել և շարք է վերադարձել միայն փետրվար ամսին: