Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է


Հենրիխ Մխիթարյաննայսօրվա դրությամբ հանդիսանում է Հայաստանի հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

 

Դոնեցկի «Շախտյորի» 23-ամյա կիսապաշտպանի արժեքը գնահատվում է 7 մլն եվրո, հաղորդում էtransfermarkt.de կայքը:

 

«Կրասնոդարի» 24-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի արժեքը մոտ 2,5 մլն եվրո է:

 

Եռյակը եզրափակում է Կրասնոդարի «Կուբանի» 27-ամյա կիսապաշտպանՄարկոս Պիզելլին, ում արժեքը մասնագետները գնահատել էն 1 մլն եվրո:

 

Ավելացնենք, որ 4-5-րդ տեղերում գտնվում են Դոնեցկի «Մետալուրգի» 23-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը (700 000 եվրո) և Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիզը (600 000 եվրո):

 

Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա


ArmSport.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա, որտեղ մասնակցելու է ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպված սեմինարի, որը նախատեսված է տեխնիկական տնօրենների համար: Հայտնի է, որ Մինասյանը հանդիսանում է նաև Երևանի «Փյունիկի» տեխնիկական տնօրենը:

Սեմինարի ավարտից հետո Վարդան Մինասյանը ուղևորվելու է Հոլանդիա, որտեղ ապրիլի 6-ին ներկա է գտնվելու Հոլանդիայի երկրորդ լիգայի «Ցվոլլե»-«Էմմեն» մրցավեճին:

«Ցվոլլեում» է հանդես գալիս հայազգի խաղացող Նորայր Մամեդովը, ով փետրվարին հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից:

«Ցվոլլեն» ներկայումս վստահորեն գլխավորում է երկրորդ լիգայի մրցաշարային աղյուսակը ու ուժեղագույնների խմբում հայտնվելու լավ հնարավորություններ ունի: