Հրազդան մարզադաշտի խոտածածկը փոխվում է (լուսանկարներ)


«Հրազդան» մարզադաշտում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Շինարարներն արդեն սկսել են փոխել խոտածածկը:
Ներկայիս խոտածածկը բավական հին է ու չէր համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ ահա օգոստոսի 16-ին Հայաստանի ու Բելառուսի հավաքականները հանդես կգան լրիվ նոր որակի խոտածածկի վրա: Armsport.am-ի լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն այսօր հերթական լուսանկարների շարքն է պատրաստել

«Հրազդան» մարզադաշտում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: Շինարարներն արդեն սկսել են փոխել խոտածածկը:
Ներկայիս խոտածածկը բավական հին է ու չէր համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ ահա օգոստոսի 16-ին Հայաստանի ու Բելառուսի հավաքականները հանդես կգան լրիվ նոր որակի խոտածածկի վրա: Armsport.am-ի լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն այսօր հերթական լուսանկարների շարքն է պատրաստել :

Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական


«Կրասնոդարի» հարձակվողՅուրա Մովսիսյանիամառային արձակուրդը կկրճատվի, քանի որ նա հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

 

2014թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստության շրջանակներում մայիսի 25-ից հունիսի 6-ը տեղի կունենա Վարդան Մինասյանի սաների ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում թիմը երկու ընեկարական հանդիպում կանցկացնի:

 

Մայիսի 31-ին մեր ֆուտբոլիստները Ավստրաիյում կմրցեն Հունաստանի հավաքականի հետ, իսկ հունիսի 5-ին սեփական հարկի տակ կընդունի Ղազախստանի ընտրանուն:

 

Կառլեն Մկրտչյան .Քթի կոտրվածք եմ ստացել


Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է Սիմֆերոպոլի «Տավրիայի» հետ հանդիպման ընթացքը: Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

 

— Կառլեն, ի՞նչ պատահեց 83-րդ րոպեի դրվագում, երբ Ադելեյեն հարվածեց քեզ:
— Խաղադաշտի կենտրոնում տիրեցի գնդակին և ուզում էի այն փոխանցել դեպի առաջ, երբ քթիս հարված զգացի,- ասել է Կառլեն Մկրտչյանը:- Ադելեյեն ձեռքով հարված հասցրեց ինձ: Վայր ընկնելիս կորցրեցի գիտակցությունս:

 

— Ի՞նչ եզրակացություն է կատարել թիմի բժիշկը:
— Նախնական եզրակացությամբ` քթի կոտրվածք եմ ստացել: Դոնեցկ ժամանելուց անմիջապես հետո պետք է գնամ հիվանդանոց` լրացուցիչ բուժզննում անցնելու համար:

 

— Ի՞նչ կասես խաղի մասին:
— Մենք Սիմֆերոպոլ էինք եկել հաղթելու համար: Թիմը լավ էր նախապատրաստվել այդ հանդիպմանը: Հաղթելու ցանկությունը շատ մեծ էր, և ափսոսում եմ, որ խաղը ոչ-ոքի արդյունքով ավարտվեց:

 

— Կառլեն, գավաթային կիսաեզրափակչին մասնակցելու հույս ունե՞ս:
— Իհարկե: Չգիտեմ, թե ինչ կասեն բժիշկները, բայց խաղալու ցանկությունս հսկայական է: «Մետալուրգի» համար բոլոր խաղերն էլ շատ կարևոր են: Բոլորն էլ հասկանում են «Կարպատների» հետ հանդիպման նշանակությունը: Շաբաթ օրը կայանալիք այդ խաղը վճռորոշ է մեզ համար:

 

Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքի էջը կրկին գործում է


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքի էջը կրկին գործում է:

Հիշեցնենք, որ այն փակվել էր մարտի 3-ին:
ՀՖՖ նախագահը լրագրողներին տված ասուլիսում հայտարարել էր, «Շատ լավ է, որ բացեցի ֆեյսբուքի էջը, օր չի եղել, որ չպատասխանեմ բոլորին: Իսկ դուրս է գալիս, որ դա նրա համար է, որ վիրավորանքներ լսեմ, այսօրվանից փակում եմ իմ ֆեյսբուքյան էջը: Հարցերն այսուհետ կուղղեք ֆեդերացիայի մամուլի ծառայության միջոցով»:
Թե որն է ՀՖՖ նախագահի` իր որոշումից ետ կանգնելու պատճառը, պարզ չէ: Հավանաբար դա կամ կարող է կապված լինել գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, որում Ռուբեն Հայրապետյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը: Իսկ այն, որ Facebook սոցիալական ցանցը հանդիսանում է քարոզչամիջոց որևէ մեկի համար գաղտնիք չէ, կամ էլ պարզապես Ռուբեն Հայրապետյանը կարոտել է ֆուտբոլասերների հետ անձամբ շփումները:
Հուսանք, որ այս անգամ ֆուտբոլասերները խրատներ կքաղեն և ՀՖՖ նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ ու իրեն նյարդայնացնող հարցեր չեն հղի: