Ռուբեն Հայրապետյան.Ես չեմ մտածում, որ Բերեզովսկին կկորցնի մարզավիճակը


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook սոցիալական կայքի իր էջում հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկինկվերադառնա Մոսկվայի «Դինամոյի» հիմնական կազմ:

 

— Ես չեմ մտածում, որ Բերեզովսկին կկորցնի մարզավիճակը և հույս ունեմ, որ նա շուտով կխաղա հիմնական կազմում,- հայտարարել է մեր ֆուտբոլային միության նախագահը:

 

Հիշեցնենք, որ ձմռանը Բերեզովսկին մերձմոսկովյան «Խիմկից» տեղափոխվեց «Դինամո» և մի քանի հանդիպում անցկացրեց մեկնարկային կազմում, սակայն «Զենիթից» կրած 1:5 հաշվով պարտությունից հետո նստեց պահեստայինների նստարանին:

 

Մալթայի դեմ խաղում ցանկանում են տեսնել Կասպարովին


ArmTeam-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվեց, որ հարցմանը մասնակցաց ընթերցողների ուղիղ կեսը  ցանկանում է Մալթա-Հայաստան խաղում մեր դարպասին տեսնել Երևանի Միկայի դարպասապահ և Հայաստանի հավաքականի թեկնածու Գևորգ Կասխարովին:

2-րդ տեղում է Գրիգոր Մելիքսեթյանը (19.61%-ով), որը փետրվարին մեր հավաքականի կազմում մասնակցեց ընկերական հանդիպման, 3-րդ տեղում Արսեն Պետրոսյանն է (15.69%-ով)…