Ռուբեն Հայրապետյան. Ստեղծել ենք ուժեղ հավաքական


Գյումրիում կայացած ՀՖՖ 10-րդ ժողովի ժամանակ հաշվետվությամբ է հանդես եկել ՀՖՖ նախագահՌուբեն Հայրապետյանը:

 

— Այս տարի լրանում է ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 20 և իմ նախագահության 10 տարին: Մենք անցել ենք նախատեսված ուղու միայն կեսը: ՀՀ նախագահը, ով առաջին օրից հայկական ֆուտբոլի կողքին է եղել, մեր առջև ֆուտբոլի զարգացման նպատակ է դրել, որն առաջին օրից եղել է հայկական ֆուտբոլի կողքին:

 

Մենք շարունակելու ենք ֆուտբոլի մասսայականացման գործընթացը, շարունակելու ենք ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլին: Գյումրիում ֆուտբոլային ակադեմիա է կառուցվում:

 

Սկսկվել են «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման աշխատանքները և այն կդառնա կհամապատասխանեցվի ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ստանդարտներին: Վերանորոգման աշխատանքների վրա երեք միլիոն դոլար կծախսվի:

 

Ստեղծել ենք ուժեղ հավաքական, որն անելու է ամեն բան, որպեսզի 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերի: Չենք պատրաստվում բավարարվել այս ձեռքբերումներով, առաջիկայում մենք նոր հաջողությունների կհասնենք»,- Հայրապետյանի խոսքերն է մեջբերումArmFootball.com-ի թղթակիցը:

 

Ավելացնենք, որ ժողովի ժամանակ տրվել է նաև ՀՖՖ-ի ֆինանսական հաշվետվությունը, որի ժամանակ հաստատվել են 2012թ.-ի ֆեդերացիայի ծախսերը: 2011-ին Ֆեդերացիայի ծախսը կազմել է շուրջ 2 միլիարդ 890 միլիոն դրան: Տարվա ընթացքում ֆինանսական մուտքը եղել է ավելի քան 3 միլիարդ դրամ, որից 600 միլիոն դրամ ստացել է հեռուստահեռարձակումների իրավունքի վաճառքից:

 

2012 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծախսերը կկազմեն մոտ 3 միլիարդ 750 միլիոն դրամը: Գումարի զգալի մասը կստացվի ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից: Հեռուստատեսային իրավունքի վաճառքից ակնկալվում է 1 միլիարդ 100 միլիոն դրամ:

 

Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Կուբան»


Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ամռանը կարող է դառնալ կրասնոդարյան մեկ այլ ակումբի` «Կուբանի» խաղացող, տեղեկացնում է «Советский спорт» թերթ:

 

«Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկունձմռանը ցանկություն է հայտնել իր թիմի կազմում տեսնել «ցուլերի» հարձակվողին:

 

Հիշեցնենք, որ ձմռանը «Կուբան» էր տեղափոխվել Հայաստանի հավաքականում Մովսիսյանի թիմակիցը` Մարկոս Պիզելլին:

 

Ավելացնենք նաև, որ այս մրցաշրջանում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի հեղինակ: