Զավեն Բադոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական


Բորիսովի ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Զավեն Բադոյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական մասնակցելու մայիսի 25-ից հունիսի 6-ը կայանալիք ուսումնամարզական հավաքին, որի ընթացքում մեր ընտրանին 2 ընկերական հանդիպում կանցկացնի:

 

Այդ մասին բելառուսական ակումբը համապատասխան ֆաքս է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հաղորդում էակումբի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ավստրիայում Վարդան Մինասյանի սաները ուժերը կչափեն Հունաստանի, իսկ հունիսի 5-ին սեփական հարկի տակ կհյուրընկալեն Ղազախստանի հավաքականին:

 

Մարկոս Պիզելլին հրավիրվել է Հայաստանի հավաքական


Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական մասնակցելու մայիսի 25-ից հունիսի 6-ը կայանալիք ուսումնամարզական հավաքին, որի ընթացքում մեր ընտրանին 2 ընկերական հանդիպում կանցկացնի, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ավստրիայում Վարդան Մինասյանի սաները ուժերը կչափեն Հունաստանի, իսկ հունիսի 5-ին սեփական հարկի տակ կհյուրընկալեն Ղազախստանի հավաքականին: