Հովհաննես Զանազանյան. Պետք է պահել ու պահպանել Հրազդանը


Լեգենդար «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես ԶանազանյանըPanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում նշել է, որ «Հրազդանի» մարզադաշտը Հայաստանի հավաքականին հաղթանակի և հաջողության ոգի կներշնչի:

— «Հրազդանի» պես գեղեցիկ և շքեզ մարզադաշտը մեծ վերելք կհաղորդի մեր ազգային հավաքականին: «Հրազդանը» հաղթանակների ու նվաճումների խարհրդանիշն է, և ինչպես ժամանակին օգնել է մեզ, հիմա էլ կօգնի այսօրվա ֆուտբոլիստներին,- կարծում է Զանազանյանը:

Իր հերթին` նրա նախկին թիմակից Սերգեյ Պողոսյանը հավատում է, որ մեր հավաքականն այստեղ պետք է բազմաթիվ հաղթանակներ տանի:

«Պետք է պահել ու պահպանել «Հրազդանը», որովհետև այն ազգային արժեք է: Այն շատ է տեսել հաղթանակներ և ուրախության արցունքներ, ու ես հավատում եմ, որ մեր հավաքականն այստեղ պետք է բազմաթիվ հաղթանակներ տանի»,- եզրափակում է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այս տարի նախատեսվում է վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը և այն պատրաստել հոկտեմբերի 12-ին կայանալիք Իտալիայի հետ հանդիպմանը:

Արազ Օզբիլիզը կվիրահատվի մրցաշրջանի ավարտից հետո


Ինչպես հայտնի դարձավArmFootball.com-ին, Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կվիրահատվի մրցաշրջանի ավարտից հետո:

 

Բուժզննում անցնելուց հետո պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը սրունքի հետ կապված խնդիրներ ունի, սակայն մինչ մրցաշրջանի ավարտը դա չի խանգարի նրան մարզվել և խաղալ թիմի կազմում, և Արազը կվիրահատվի միայն մրցաշրջանի ավարտից հետո:

 

Հիշեցնենք, որ «Հերակլեսի»  դեմ խաղում Արազը խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում, սակայն վնասվածք էր ստացել և փոխարինվել էր 32-րդ րոպեին:

 

Օզբիլիսի վնասվածքը լուրջ չէր


armsport.am-ի տեղեկացմամբ «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսի վնասվածքի մասին նախնական տեղեկատվությունը չի հաստատվել: Ինչպես հաղորդում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի հարձակվողն այսօր առավոտյան մասնակցել է թիմի մարզմանը:

 

Հիշեցնենք, որ երեկ կայացած «Այաքս»-«Հերակլես» (6:0) հանդիպման 32-րդ րոպեին Օզբիլիսը վնասվածք էր ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Այաքսի» մարզիչ Ֆրանկ դե Բուրը մտավախություն էր հայտնել, որ Օզբիլիսը չի կարողանա վերականգնվել մինչ մրցաշրջանի ավարտը:

Ֆրանկ դե Բուր. Հնարավոր է Օզբիլիսը վիրահատվի


armsport.am-ի տեղեկացմամբ «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը De Telegraaf-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի ստացած վնասվածքին՝ նշելով, որ այն լուրջ է:

«Մտավախություն կա, որ նա այս մրցաշրջանում այլեւս ասպարեզ դուրս չի: Հնարավոր է, նրան կրկին վիրահատեն, բայց եկենք ուղղակի սպասենք»,-ասել է դե Բուրը:

Հիշեցնենք, որ երեկ Ամստերդամում կայացած «Այաքս»-«Հերակլես» (6:0) խաղի 32-րդ րոպեին Օզբիլիսը վնասվածքի պատճառով փոխարինվեց:

Արազ Օզբիլիզ. Վաղը պետք է մանրակրկիտ հետազոտություն անցնեմ


Հոլանդիայի առաջնության 28-րդ տուրում Ամստերդամի «Այաքսում» հանդես եկող  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը  խաղի 32-րդ րոպեին վնասվածք ստացավ եւ ստիպված եղավ  թողնել խաղադաշտը: Հոլանդական մամուլը գրել էր, թե հայ ֆուտբոլիստը կարող է սրունքի վիրահատության ենթարկվել:

 

NEWS.am Sport-ի թղթակիցը կարճ զրույց ունեցավ Արաս Օզբիլիսի հետ:

 

Արաս, շատ անհանգստացանք այսօրվա միջադեպից հետո: Ի՞նչ կարգի վնասվածք ես ստացել:

 

Ես ինքս դեռ հստակ չգիտեմ: Վաղը պետք է մանրակրկիտ հետազոտություն անցնեմ:

 

Այսօր արդեն լուրեր էին հայտնվել ինտերնետում, որ գուցե վնասվածքը լուրջ լինի, եւ մի քանի ամիս չխաղաս:

 

Այդ հարցերի պատասխանը վաղը կիմանանք: Հուսամ լավ կլինի:

 

Իսկ ցավ զգո՞ւմ ես:

 

Ոչ, միայն դաշտում խաղալիս էի զգում:

 

Հուսանք վաղը մեզ լավ լուր կասես: Քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում:

 

Շնորհակալ եմ: