Աշոտ Աղաբաբյան. Այժմ խոտածածկը ֆեդերացիայի սեփականությունն է


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` «Հրազդան» մարզադաշտ կատարած այցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց նաև «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը: Նա հավաստիացրեց, որ մարզադաշտում սկսված վերանորոգման աշխատանքների հարցում ոչ մի տարաձայնություն ՀՖՖ-ի հետ չունի:

«Հրազդան» մարզադաշտը ժողովրդի սեփականությունն է, իսկ մենք պարզապես ղեկավարում ենք այս կառույցը: Իրավաբանորեն ենք մենք սեփականատեր»,-նկատեց Աշոտ Աղաբաբյանը:

Այն հարցին, թե արդյոք վերանորոգումից հետո մարզադաշտում կանցկացվե՞ն համերգներ, Աղաբաբյանը նշեց, որ այժմ խոտածածկը ֆեդերացիայի սեփականությունն է ու կփորձեն միջոցառումներ կազմակերպել այնպես, որ ֆուտբոլը չտուժի:

Աշոտ Աղաբաբյանը հայտնեց նաև, որ մարզադաշտը վերանորոգոմից հետո կկարողանա ընդունել նաև աթլետիկայի մրցումներ:

Մարզադաշտի սեփականատերն անդրադարձավ նաև «Հրազդանի» հարեւանությամբ նախատեսված առևտրի կենտրոնի կառուցմանը: Աղաբաբյանը հավաստիացրեց, որ այդ կառույցը կկառուցբի այնպես, որ ընդունված նորմերը չխախտվեն. «Այդ կառույցով մենք սոցիալական խնդիր ենք լուծում, քանի որ բազմաթիվ մարդիկ այդ կառույցի շնորհիվ են տուն պահելու»:

Ռուբեն Հայրապետյան. Մարզադաշտը նախատեսում ենք վերանորոգել մի քանի փուլով


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հարազդան» մարզադաշտ կատարած այցի ընթացքում պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

 

 

 

«Մարզադաշտը նախատեսում ենք վերանորոգել մի քանի փուլով: Առաջին փուլում վերանորոգվում են հանդերձարանները և հանրության համար սենյակները (զուգարաններ): Մայիսից կսկսենք խոտածածկը փոխելլու աշխատանքները, կլուծենք լուսավորության հետ կապված խնդիրները:

 

 

 

Այսօր կամ վաղը Իտալիայից կժամանեն մասնագետներ: Կփորձենք կարգավորել նաև լուսատախտակների խնդիրը: Մարզադաշտը համապատասխանեցվելու է ՖԻՖԱ-ի բոլոր պահանջներին»,-նշեց Ռուբեն Հայրապետյանը:

 

 

 

Այն հարցին, թե արդյոք Հայաստանի հավաքականը հանդես է գալու միայն այս մարզադաշտում, ՀՖՖ նախագահը պատասխանեց.

 

 

 

«Եթե ֆուտբոլասերների կողմից լինի նույն ոգևորությունը, ապա հավաքականը կշարունակի հանդես գալ մարզադաշտում: «Հրազդան» մարզադաշտը վիթխարի կառույց է, որը նույնիսկ 30.000 հանդիսականի դեպքում դատարկ է թվում: Տա Աստված, որ մեր հավաքականն այնքան լավ հանդես գա, որ մի օր «Հրազդան» մարզադաշտը փոքր լինի ֆուտբոլասերների համար»:

 

 

 

Ռ. Հայրապետյանը նշեց նաև որ շինարարության ծախսերի վերաբերյալստույգ թիվ նշել չի կարող. «Լինում են մի շարք չնախատեսված ծախսեր: Ստույգ թիվ ասել չեմ կարող, մյուս տարվանից փորձելու ենք լուծել ծածկի հարցը, բայց մոտավորապես կարող եմ ասել, որ կծախսվի 10-15 մլն (դոլար-խմբ.): Ոչ մի միջոց չենք խնայում մարզադաշտի վերանորագման համար»:

 

 

 

Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Ռուբեն Հայրապետյանին մոտեցավ հայտնի լրագրող Սվետլանա Պասկալևան և ՀՖՖ նախագահին նվիրեց արցախյան պատերազմին նվիրված իր աշխատություններից’ ցանկանալով, որ հայկական ֆուտբոլը ներկայացնող անձիք շարունակեն մեծ ոգով պայքարել միջազգային ասպարեզում

 

Ռուբեն Հայրապետյանն այցելեց Հրազդան մարզադաշտ


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր այցելել է «Հրազդան» մարզադաշտ` տեղում ծանոթանալու վերանորոգման աշխատանքներին: ՀՖՖ նախագահը զրուցեց շինարարությունն իրականացնող անձանց հետ, շրջեց մարզադաշտի այն հատվածներում, որտեղ այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները:

Ռուբեն Հայրապետյանին որոշ ժամանակ անց միացավ նաև մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, ով ևս մասնակցեց շինարարների հետ քննարկմանը, այդ զրույցի ընթացքում Հայրապետյանը նշեց, որ հատուկ տեղեր պետք է կառուցվեն հաշմանդամների համար և մոտավոր մատնանշեց, թե որտեղ է դրանք պատկերացնում:

armsport.am

Արաս Օզբիլիս. Ես արդեն մարզվում եմ ընդհանուր խմբում


Հոլանդիայի առաջնության հերթական տուրի «Այաքս» – «Հերակլես» խաղում Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վնասվածք էր ստացել և փոխարինվել էր: Մեկ օր անց «Այաքսի» պաշտոնական կայքը հայտնեց, որ Արասի վնասվածքը լուրջ չէ և նա մասնակցում է մարզումներին: Այս լուրերը հաստատեց ինքը՝ Արաս Օզբիլիսը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում: «Ես արդեն մարզվում եմ ընդհանուր խմբում և պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ» այսօր ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Արաս Օզբիլիսը: