Կառլեն Մկրտչյան. Կարծում եմ կգամ Հայաստանում կվիահատվեմ


Ինչպես հայտնի է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի՝ հետաձգված «Տավրիա» — «Մետալուրգ» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստԿառլեն Մկրտչյանը քթի կոտրվածք է ստացել:NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ֆուտբոլիստի հետ:

 

— Կառլեն, ինչպես՞ ես քեզ հիմա զգում :

 

— Քիթս է կոտրվել: Սա արդեն երրորդ անգամ է: Կարելի է ասել, որ այժմ լավ եմ: Ցավ զգում եմ, բայց կարծում եմ՝ կկարողանամ խաղալ:

 

Չե՞ս վիրահատվելու:

 

— Հենց խաղից հետո բժիշկները ուղղեցին քիթս, բայց դեռ լավ չեմ շնչում: Վիրահատության կարիք կա, բայց դա երեւի թե պետք է հարմարեցնեմ ֆուտբոլային օրացույցի հետ: Կարծում եմ’ կգամ Հայաստանում կվիահատվեմ:

 

— Երկու օրից Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչն է: Կտեսնե՞նք քեզ խաղադաշտում:

 

— Դեռ պարզ չի, բայց հնարավոր է, որ խաղամ, քանի որ մարզումներին մասնակցել եմ:

 

— Ո՞րն է ավելի կարեւոր’ Ուկրաինայի առաջնությունում հաջող հանդես գալն ու Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք բերելը, թե ՞ Ուկրաինայի գավաթը:

 

— Երկուսն էլ կարեւոր են, բայց եթե կարողանանք հաղթել գավաթը, կնվաճենք նաեւ Եվրոպայի լիգայի ուղեգիր: Եթե այնպես ստացվի, որ մենք կիսաեզրափակիչում հաղթենք «Կարպատներին», իսկ «Շախտյորը»՝ «Վոլինին» թիմին, այդ դեպքում նույնպես Եվրոպայի լիգային կմասնակցենք, քանի որ «Շախտյորը» մասնակցելու է Չեմպիոնների լիգային:

 

— Գո՞հ ես քո մարզավիճակից ու խաղից:

 

Մինչեւ վնասվածքը խաղում էի: Կարծում եմ  գտնվում եմ նորմալ մարզավիճակում: