Սարգիս Հովսեփյանը վնասվածք է ստացել


Ինչպես հաղորդում է«Փյունիկի» պաշտոնական կայքը, երևանյան ակումբի և Հայաստանի հավաքականի պաշտպանՍարգիս Հովսեփյանըվնասվածք է ստացել ազգային առաջնության 3-րդ տուրի «Իմպուլսի» դեմ խաղի երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին, որի արդյունքում ստիպված է եղել թողնել խաղադաշտը:

 

Ըստ մայրաքաղաքային ակումբի բժիշկների` Հայաստանի փոխչեմպիոնների ավագը վնասել է ազդրի մկանը: «Փյունիկի» բժշկական անձնակազմը ամեն ինչ կանի, որ որպեսզի Հովսեփյանը արագորեն շարք վերադառնա:

 

Էդգար Մանուչարյանը կրկին վնասվածք է ստացել


Երեքշաբթի օրը` ապրիլի 10-ին, Եկատերինբուրգի «Ուրալը» մեկնել է Վլադիկավկազ, որտեղ չորեքշաբթի օրը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 45-րդ տուրի շրջանակներում կհանդիպի տեղի «Ալանիայի» հետ:

 

Համաձայն ակումբի պաշտոնական կայքի`Սերգեյ Բուլատովի թիմի մի շարք ֆուտոբլիստներ մնացել են Եկատերնբուրգում: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով հերթական անգամ վնասվածք է ստացել: