Հովհաննես Զանազանյան. Պետք է պահել ու պահպանել Հրազդանը


Լեգենդար «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես ԶանազանյանըPanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում նշել է, որ «Հրազդանի» մարզադաշտը Հայաստանի հավաքականին հաղթանակի և հաջողության ոգի կներշնչի:

— «Հրազդանի» պես գեղեցիկ և շքեզ մարզադաշտը մեծ վերելք կհաղորդի մեր ազգային հավաքականին: «Հրազդանը» հաղթանակների ու նվաճումների խարհրդանիշն է, և ինչպես ժամանակին օգնել է մեզ, հիմա էլ կօգնի այսօրվա ֆուտբոլիստներին,- կարծում է Զանազանյանը:

Իր հերթին` նրա նախկին թիմակից Սերգեյ Պողոսյանը հավատում է, որ մեր հավաքականն այստեղ պետք է բազմաթիվ հաղթանակներ տանի:

«Պետք է պահել ու պահպանել «Հրազդանը», որովհետև այն ազգային արժեք է: Այն շատ է տեսել հաղթանակներ և ուրախության արցունքներ, ու ես հավատում եմ, որ մեր հավաքականն այստեղ պետք է բազմաթիվ հաղթանակներ տանի»,- եզրափակում է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այս տարի նախատեսվում է վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը և այն պատրաստել հոկտեմբերի 12-ին կայանալիք Իտալիայի հետ հանդիպմանը: